ԵՐԵՔՇԱԲԹԻ, 07.04.2020, 07:14                   Ողջույն Հյուր



 

 

 

 

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»
ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

счетчик посещений դիտում

ակտիվ հայտարարություն

 

   

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամն անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հավաքագրում է Հայաստանի ամենախոստումնալից ապագա առաջնորդներին՝ գերազանց կրթությունը Հայաստանի բոլոր երեխաներին հասանելի դարձնելու իր առաքելությանը ներգրավելու համար։

Առաքելությունը

Նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։

Նպատակը

Յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր գտնվելու վայրից ու սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի բացահայտման և ճիշտ ուղղորդման արդյունքում կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն։

Տեսլականը

Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարող է ստանալ գերազանց կրթություն։

 

 

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման։

Ծրագրում ներգրավված անձինք երկու տարի տևողությամբ ամբողջ դրույքով աշխատում են որպես ուսուցիչ-առաջնորդներ Հայաստանի առավել կարիքավոր դպրոցներում և նվիրվում սահմանափակ հնարավորություների տեր աշակերտների կրթական արդյունքների կատարելագործմանը՝ էապես բարելավելով առաջադիմությունն ու կրթության  հասանելիությունը։ Երկարաժամկետ հեռանկարում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտները կձևավորեն առաջնորդների նոր տեսակ՝ տարբեր ոլորտներում գործելով Հայաստանի բոլոր երեխաների համար կրթական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Մինչ այժմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն արդեն հավաքագրել է ավելի քան 200 Մասնակցի՝ 5 խմբերից։ Մենք նպատակ ունենք ակտիվ կերպով մեծացնելու այս թիվը՝ հաշվի առնելով կրթական անհավասարության խնդրի մասշտաբներն ու հրատապությունը։

 

Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2/1 շենք

(+374 60) 505515

http://www.teachforarmenia.org




 

 

ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ