ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 18:22                   Ողջույն Հյուր




ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ (ENA) 2020Թ․
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԾՐԱԳԻՐ

 

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ֆինանսավորում է ֆրանսիական կառավարության երկու կրթաթոշակ՝ Ազգային կառավարման դպրոցի (ENA) կարճաժամկետ միջազգային ծրագրերի համար

Մեկ կամ երկու շաբաթ տևողությամբ ENA-ի կարճաժամկետ միջազգային ծրագրերն իրականացվում են կոնֆերանսերի, սեմինարների, կլոր սեղանների, առանձին դեպքերի ուսումնասիրման, տեղում այցերի ձևաչափով։ Ծրագրերը միտված են համեմատական դիրքորոշման օգնությամբ ազգային փորձը կիսելուն։

Այս ծրագրերը նախատեսված են օտարերկրյա պաշտոնյաների և հանրային ծառայությունների, հանրային կամ համանման ձեռնարկությունների կադրերի համար, որոնց թեկնածությունն առաջարկվում է նրանց կառավարության կողմից և համապատասխանում է հետևյալ չափորոշիչներին`

  • առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,

  • առնվազն քառամյա բարձրագույն կրթության դիպլոմ կամ որոշակի դեպքերում՝ ղեկավար աշխատանքի համապատասխան փորձառություն,

  • լեզվի, որով ընթանալու է վերապատրաստումը լավ իմացություն։

Դեսպանության կողմից առաջարկվող երկու կրթաթոշակները ծածկում են Փարիզում ընթացող դասընթացների գրանցման և կեցության ծախսերը։

Առաջարկվող դասընթացներն են՝

  • «Crisis management and post-conflict management 2020» (2020թ․նոյեմբերի 16-ից 27-ը, անգլերեն)

  • «Fighting corruption in 2020» (2020թ․ դեկտեմբերի 07-ից 18–ը, անգլերեն)

Գրանցում․

1․ Թեկնածուները նախ պետք է գրանցվեն առցանց ENA-ի կայքում հետևյալ հղումով՝ https://www.ena.fr/Formation-continue-Second-semestre-2020/Programmes-Internationaux-et-d-approfondissement/Programmes-internationaux-courts-ex-Cisap

2․ Առցանց գրանցվելուց հետո պետք է ամբողջական փաթեթները ուղարկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժին էլեկտրոնային եղանակով մինչև 2020թ․ սեպտեմբերի 15-ը, հետևյալ հասցեով՝ scac.erevan@gmail.com

3․ Ուշադրությու՛ն, դեսպանությունը կրթաթոշակների ֆինանսավորումն իրականացնում է իր հնարավորությունների սահմաններում և ENA-ի կողմից թեկնածության փաթեթներն ընդունելու պայմանով։

Լրացուցիչ ցանկացած հարցի համար կապվեք դեսպանության համալսարանական համագործակցության հարցերով կցորդի հետ լրացնելով ստորև ներկայացված ձևաթուղթը կամ Campus France Arménie ֆեյսբուքյան էջի միջոցով։

  • Covid-19 համաճարակի համատեքստում, հնարավոր է կազմակերպել հարցազրույցներ սկայպով՝ նախօրոք դիմելու դեպքում։

  • Երևանի Ալիանս ֆրանսեզի բացումից հետո, հանդիպումները կարող են կազմակերպվել նախօրոք գրանցվելու դեպքում յուրաքանչյուր չորեքշաբթի ժ.17.00-ից 19.00-ը։ Հեռ.՝ 010 58 66 99.

 

Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Կատեգորիա: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Դիտումներ: 233



ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ [2]
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ [6]
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ... [0]
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ