ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 18:23                   Ողջույն Հյուր




YOUTH MEDIATHON | ՅՈՒՆԻՍԵՖ

YOUTH MEDIATHON՝
ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպում է երկօրյա առցանց միջոցառում, որ հնարավորություն կտա 16-24 տարեկան երիտասարդներին զարգացնել ստեղծագործելու հմտությունները

Հոկտեմբերի 23-24-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջին անգամ կազմակերպում է Youth Mediathon, որ ղեկավարում է Երիտասարդների ներգրավվման ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը՝ Ինստագրամի, Վիկիմեդիայի և «Վայներ» մեդիայի հետ համագործակցությամբ։

Այս միջոցառումը հնարավորություն կտա 16-24 տարեկան երիտասարդներին զարգացնել ստեղծագործելու իրենց հմտությունները, ծանոթանալ աշխարհում այլ ստեղծագործողների հետ և ստեղծել նյութեր, որ կպատմեն երիտասարդների խնդիրների մասին և կոգեշնչեն նրանց մասնակից լինել կորոնավիրուսից հետո նոր աշխարհի կերտմանը։

30-րոպեանոց վարպետության դասերը հասանելի կլինեն Voices of Youth հարթակներում բոլոր նրանց համար, ովքեր ուզում են սովորել և ստեղծել։ Ավելին՝ 60 հաջողակ դիմորդ կստանան հավելյալ հնարավորություն՝ առցանց մենթորություն մասնագետներից և նյութի հրապարակում Voices of Youth-ի պաշտոնական կայքում:

Երբևէ աշխատե՞լ եք ստեղծագործ մասնագետների հետ։ Եթե ոչ, ապա բաց մի թողեք այս հնարավորությունն ու գրանցվեք՝ լրացնելով հայտադիմումը այս հղմամբ։ Միայն թե ուշադիր եղեք՝ հանկարծ վերջնաժամկետը չանցնի․ այն սեպտեմբերի 15-ին է։

 

Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Կատեգորիա: ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ
Դիտումներ: 181 | Տեգեր: ՅՈՒՆԻՍԵՖ, YOUTH MEDIATHON



ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ [2]
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ [6]
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ... [0]
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ