ԵՐԵՔՇԱԲԹԻ, 07.04.2020, 08:42                   Ողջույն Հյուր




ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ | «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
 

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
 

Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի մասնակից

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման։

Մեր նպատակն է. յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր գտնվելու վայրից ու սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի բացահայտման և ճիշտ ուղղորդման արդյունքում կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն։

Ինչպե՞ս: Մենք հավաքագրում ենք տարբեր ոլորտի մասնագետների, վերապատրաստում ենք որպես Ուսուցիչ-առաջնորդների և տեղաբաշխում ենք մեր գործընկեր մարզային դպրոցներում: Ծրագրին մասնակցելու ընթացքում մեր մասնագետները մշտական կապի մեջ են լինում մեր Ուսուցիչ-առաջնորդների հետ, ուղղորդում ու օժանդակում են նրանց, որպեսզի վերջիններս հաջողեն որպես ուսուցիչներ և առաջնորդներ: Հինգ շաբաթ տևողությամբ Ուսուցիչ-առաջնորդների ակադեմիայի ավարտին մեր մասնակիցները տեղաբաշխվում են համապատասխան համայնքներում՝ կախված իրենց մասնագիտության ոլորտից ու հմտություններից, ինչպես նաև մեր գործընկեր դպրոցի կարիքներից: Ծրագրի երկու տարվա ընթացքում մեր Ուսուցիչ-առաջնորդները ապրում են տվյալ համայնքում և աշխատում են դպրոցում որպես լիարժեք ուսուցիչներ: Բացի դասավանդելուց, մեր Ուսուցիչ-առաջնորդները, բացահայտելով տվյալ համայնքի կարիքները, իրականացնում են համայնքի զարգացման ծրագրեր՝ բերելով իրական սոցիալա-տնտեսական փոփոխություններ ու զարգացնելով համայնքները:

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2020 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն;

  • Հայերենի իմացություն:

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • Մասնագիտական աճի հնարավորություն;

  • Մանկավարժի որակավորում;

  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն;

  • Ֆինանսական աջակցություն;

  • Նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հարթակ;

  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն;

  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում;

  • Կարիերայի զարգացման հնարավորություն;

  • «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը` https://www.teachforarmenia.org/application2020

  • Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 041 530-039 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ՝ anzhela.avagyan@teachforarmenia.org հասցեին:
     


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Կատեգորիա: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Դիտումներ: 749 | Տեգեր: Հայաստան, զարգացման, ԾՐԱԳԻՐ, ԿՐԹԱԿԱՆ, հիմնադրամ, Դասավանդի’ր



ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ [0]
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ [1]
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ... [0]
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ