ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 27.05.2020, 05:52                   Ողջույն Հյուր




«1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ | FAST ՀԻՄՆԱԴՐԱՄ

«1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
 

 

«1991 ստորաբաժանում»

FAST հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթաց

FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտությանև արհեստական բանականությանոլորտների վերաբերյալ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը, որը կազմակերպելու է ՀՀ ՊՆ-ն։ Դասընթացները պարբերական են․ մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։

FAST հիմնադրամը կկազմակերպի նաև դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողների համար նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան։

Դասընթացի բովանդակություն

  • Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն
  • Մաթեմատիկական անալիզ
  • Հավանականությունների տեսություն
  • Ծրագրավորման հիմունքներ
  • Մեքենայական ուսուցման հիմունքներ
  • Նեյրոնային ցանցերի հիմունքներ
  • Ավարտական նախագծեր

Ընդունելություն

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները, սակայն նախապատվությունը կտրվի 2020 թվականի ձմեռային զորակոչի ենթակա երիտասարդներին։

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

  • Հայտերի ընդունում
  • Թեստավորում
  • Հարցազրույց

Դիմելու վերջնաժամկետ՝ 2020 թ. հունիսի 8:

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի մեկնարկ՝ 2020 թվականի հուլիսի 1:

Մարզերում նախատեսվող դասընթացների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի շուտով։

Առավելություններ

Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝

  • աշխատելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում
  • աշխատելով բարձր տեխնոլոգիական ընկերություններում
  • ներգրավվելով հետազոտական լաբորատորիաներում
  • ձևավորելով սեփական ստարտափը

Եթե ունեք հարցեր, խնդրում ենք գրել 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին կամ FAST-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին: Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 74 00 44 հեռախոսահամարով

 

Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Կատեգորիա: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Դիտումներ: 281 | Տեգեր: 1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ, FAST ՀԻՄՆԱԴՐԱՄ



ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ [1]
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ [4]
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ... [0]
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ