ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 27.05.2020, 06:17                   Ողջույն Հյուր




ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ | ՀԱՍՐԱԹՅԱՆ-ՄԻՆԱՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
 

 

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը
հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի երկրորդ մրցույթը`
վիզուալ արվեստի ոլորտում գործեր ստեղծելու համար:

Ծրագրի նպատակն է.

  1. Աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը,
  2. Խթանել արվեստագետների ստեղծագործական ներուժը,
  3. Նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը:

Թեման - Առերեսում

Մարդիկ չեն սիրում առերեսվել իրականության հետ, որովհետև այն հաճախ լինում է խնդրաշատ, անարդար, ցավոտ, անգամ հակասական։ Առավել չեն սիրում առերեսվել սեփական ես-ի հետ։

Նիցշեն ասում է. «Ոչ մի արվեստագետ չի հանդուրժում իրականությունը»։ Իրականության անհանդուրժողականությունը արվեստագետին մղում է իրականությունից փախուստի և զուգահեռ իրականության ստեղծման, կամ`  իրականության մանրակրկիտ վերլուծման ու ժամանակակից մարդու ամենասուր և խորքային հոգևոր, բարոյական ու սոցիալական խնդիրների հետ առերեսման։ Իսկ դուք պատրա՞ստ եք առերեսվել իրականության հետ։

Մասնակցության պայմանները`

  • Մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից վիզուալ արվեստի` կերպարվեստի քանդակի լուսանկարչության ինստալյացիայի, վիդեոարվեստի ոլորտներում տարբեր միջոցներով աշխատող արվեստագետները և արվեստային խմբերը:
  • Մրցույթին կարող են մասնակցել միայն այն արվեստագետները, որոնք ՀՀ քաղաքացի են, իսկ արվեստային խմբերում՝ պարտադիր է անդամներից մեկի ՀՀ քաղաքացիությունը։

Դրամաշնորհի չափն ու տրամադրման կարգը

  • Առավելագույն չափը կազմում է 2,500,000 դրամ:
  • Տրվում է միայն այն ծախսի համար, որն անհրաժեշտ է արվեստի գործը ստեղծելու համար:
  • Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հիմնադրամի հայտադիմումի ձևը:
  • Առաջնահերթություն կտրվի այն նախագծերին որոնք կհամապատասխանեն առաջարկվող թեմային և կնպաստեն արվեստագետի ստեղծագործական զարգացմանը:
  • Համաֆինանսավորումը ողջունելի է:

Դրամաշնորհի տրամադրման ժամկետը եւ վճարման կարգը

  • Դրամաշնորհը տրվում է 6 ամսվա կտրվածքով (դիմորդ/ները սահմանում են նախագծի մեկնարկն ու ավարտը): Արվեստի գործի ստեղծումը պետք է ավարտվի նշված ժամկետում:
  • Մինասյան-Հասրաթյան հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով ստեղծված արվեստի գործը կամ նախագիծը ներկայացնելիս՝ արվեստագետները պետք է ներառեն հիմնադրամի անունը և լոգոն բոլոր հետագա հրատարակություններում, ցուցադրություններում կամ այլ միջոցառումներում:
  • Ստեղծված արվեստի գործերը հանդիսանում են արվեստագետի սեփականությունը, սակայն վաճառելու դեպքում՝ պարտավոր է առաջին հերթին առաջարկել հիմնադրամին:
  • Ֆինանսական օգնությունը տրամադրվում է երեք փուլով, տոկոսային հարաբերակցությունը կարգավորվում է պայմանագրով:

Հայտադիմումների ժամանակացույցը

  • Հայտադիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է հունիսի 15, 2020թ:
  • Ընտրությունը և հաղթող հայտադիմումների հայտարարումը՝ հուլիսի 30, 2020թ․։
  • Լրացված հայտադիմումները (հայերեն), պետք է ուղարկել հիմնադրամի էլեկտրոնային հասցեին՝ info@hmf.am։
  • Հայտադիմումները պետք է համապատասխանեն մրցույթի չափանիշներին և թեմային:
  • Մրցույթին դիմելիս կարելի է լրացնել միայն մեկ հայտադիմում: Հարցերի դեպքում գրել info@hmf.am էլփոստին կամ զանգահարել Մարինե Հարոյանին (+374 93) 58 15 90:

ՀԱՅՏԻ ՁԵՎ

 

Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Կատեգորիա: ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ
Դիտումներ: 335 | Տեգեր: ՀԱՍՐԱԹՅԱՆ-ՄԻՆԱՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ



ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ [1]
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ [4]
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ... [0]
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ