ՈՒՐԲԱԹ, 03.07.2020, 21:38                   Ողջույն Հյուր




ԷՍԹԵՐ ԱՃԵՄՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ | ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ

ԷՍԹԵՐ ԱՃԵՄՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ
 

 

«Էսթեր Աճեմյան կրթավճար» ծրագրի հայտերի հրավեր 2020 - 2021 ուս. տարվա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների համար

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Էսթեր Աճեմյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առկա ուսուցմամբ առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողների ուսման վարձը /մասնակի կամ ամբողջությամբ/ կվճարի ՀՕՖ-ը` ամերիկահայ բարերար Մարգարիտ Աճեմյանի կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝  
  • ընդունվել են ԵՊՀ լրագրության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրա,
  • բակալավրի կրթական ծրագրով ունեն 17 և ավել ամփոփիչ ՄՈԳ,
  • սոցիալապես անապահով ընտանիքներից են:

«Էսթեր Աճեմյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը․

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2020թ. օգոստոսի 14-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնել, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am ; mane.khachatryan@far.am էլ. հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշհալ հասցեներով, ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին` www.facebook.com/farusa (Fund for Armenian Relief) և ԵՊՀ ժուռնալիստիիկայի ֆակուլտետի դեկանատ),
  • անձնագրի պատճեն,
  • բակալավրի աստիճանի դիպլոմի ու հավելվածի պատճեն,
  • տեղեկանք ԲՈւՀ-ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ։ Եթե չեն աշխատում, աշխատանքային գրքույկի պատճեն և ծնողի/ծնողների բացատրական գրությունը չաշխատելու պատճառի մասին։
  • Հիմնավորում. հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպես եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում, նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին (1 համակարգչային էջի սահմաններում),
  • լրագրողական նյութեր (հոդվածներ, ռեպորտաժներ, ձայներիզներ, տեսաերիզներ)։

Ուշադրություն`

Թերի փաթեթները չեն դիտարկվում, ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

Ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով.

  1. Փաստաթղթային փաթեթի քննարկում
  2. Հեռավար հարցազրույց

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը մինչև 2020թ. օգոստոսի 25-ը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+347 60) 52 66 60, կամ գրել հետևյալ էլ. հասցեներին՝ Edik.Karapetyan@far.am , Mane.Khachatryan@far.am :

 

Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Կատեգորիա: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Դիտումներ: 374 | Տեգեր: ԷՍԹԵՐ ԱՃԵՄՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ, Հայ օգնության ֆոնդ



ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ [1]
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ [2]
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ... [0]
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ