ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.05.2020, 06:09                   Ողջույն Հյուր




ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ | «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ
11.05.2020

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

11.06.2020

Սկիզբ` Հնարավորինս շուտ

Տևողություն` Երկարաժամկետ

Աշխատավարձ` Շուկայում մրցունակ

Նկարագրություն

Պահանջվում է ծրագրավորող բանկային և հաշվապահական համակարգերի մշակումներին մասնակցելու համար:

Պարտականություններ

  • Նոր ծրագրային մոդուլների մշակում,
  • Գոյություն ունեցող մոդուլների փոփոխում և լրամշակում,
  • Սպասարկում իրականացնող անձնակազմի հետ համագործակցություն,
  • Տրված տեխնիկական լուծումների փաստաթղթավորում:

Պահանջվող որակավորումներ և անձնական հատկանիշներ

  • Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • Օբյեկտակողմնորոշված ծրագրավորման հիմունքների իմացություն,
  • VB.Net կամ C# իմացությունը ցանկալի է,
  • Տվյալների բազաների (MS SQL Server) իմացություն,
  • Անգլերեն լեզվի տիրապետում` տեխնիկական մակարդակ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության զգացում, պարտաճանաչություն,
  • Լուծումներ փնտրելու և անընդհատ սովորելու ունակություն:

Դիմելու կարգը

Եթե համապատասխանում եք վերը նշված պահանջներին և ցանկանում եք միանալ մեր թիմին, կարող եք Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել hrm@armsoft.am էլ. հասցեին` վերնագրում նշելով պաշտոնի անվանումը Ծրագրավորող:

 

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Տեգեր` ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ | Դիտումներ` 144
ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ