ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.05.2020, 06:29                   Ողջույն Հյուր




ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՍՎԱՐ | ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
13.05.2020

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՍՎԱՐ

ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ք. Դիլիջան | Հայաստան

Լրիվ դրույք

25.05.2020

Աշխատանքի սկիզբը 2020 թ. սեպտեմբերի 1-ն է:

Մասնագիտական և անձնային պահանջներ

Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն տարրական դասարանների մանկավարժի դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում.
  • ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկաներից (մայրենի, մաթեմատիկա) և տիրապետում են այն դասավանդելու գործնական հմտություններին ու արդի տեխնոլոգիաներին.
  • մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում.
  • ուսուցչությունը համարում են իրենց կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական.
  • ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն 1 տարվա փորձ.
  • մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ և չեն խուսափում նորարարություններից.
  • մասնակցում են ներդպրոցական և դպրոցի նախաձեռնությամբ ստեղծված ցանցային մասնագիտական միջոցառումներին՝ ժամանակին արձագանքելով էլեկտրոնային հաղորդակցությանը.
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝ Microsoft Օffice և այլն).
  • գերազանց տիրապետում են հաղորդակցման հմտություններին (գրավոր և բանավոր).
  • կարողանում են ոգևորել երեխային.
  • տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին.
  • համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:

Դիմելու կարգը

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել vacancy@dcs.am էլ. հասցեին: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ Դասվար-Անուն, ազգանուն:

Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ