ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.05.2020, 05:37                   Ողջույն Հյուր




ԺԱՄԿԵՏԱՆՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ | «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ ՍՊԸ
15.05.2020

ԺԱՄԿԵՏԱՆՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ ՍՊԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

31.05.2020

Աշխատանքի նկարագիր`

Կազմակերպել ժամկետանցի կառավարման բաժնի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության ժամկետանց պորտֆելի հետբերումը և նվազագույն թույլատրելի սահմաններում պահպանումը:

Ժամկետանցի կառավարման բաժնի ղեկավարի հիմնական աշխատանքային պարտականություններն են`

  • Բոլոր վարկատեսակների գծով ժամկետանց պորտֆելի հետբերում և ընդհանուր ծավալի նվազեցում, Խնդրահարույց վարկերի հետ աշխատանք, բանակցությունների վարում, այդ թվում նաև հեռախոսային զրույցներ,
  • Հաճախորդների հետ հանդիպումներ, այցելություններ, պարբերաբար մոնիթորինգների իրականացում,
  • Հաճախորդի վերաբերյալ տվյալների հավաքագրում,
  • Ժամկետանցության պատճառների ուսումնասիրում և համապատասխան բաժիններին տեղեկացում,
  • Խնդրահարույց և ժամկետանց պորտֆելի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • Վճարումների և վարկերի մարումների գծով ուսումնասիրություննեի իրականացում,
  • Ըստ անհրաժշետության գրավի առարկայի ուսումնասիրություն և պարբերական ստուգումներ,
  • Բաժնի աշխատակիցների աշխատանքի կոորդինացում:

Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակություններ`

  • Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում,
  • Ժամկետանց վարկերի հետ աշխատանքային փորձ,
  • 2-3 տարվա ղեկավարման փորձ,
  • Վերլուծական կարողություններ,
  • Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն,
  • Սթրեսային իրավիճակի կառավարում,
  • Թիմային աշխատելաոճ,
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel),
  • AS Bank համակարգի իմացությունը առավելություն է,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է:

Այլ աշխատանքային պայմաններ`

Աշխատանքն իրականացվում է գրասենյակային պայմաններում` հաճախակի այցելություններով հաճախորդներին:

Դիմելու կարգը

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները monitoring@sef.am էլեկտրոնային հասցեին:


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Ավելի շատ աշխատատեղեր «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ-ում

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ («ԱԲՈՎՅԱՆ» ԵՎ «ԱՐԱՐԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ)

CUSTOMER EXPERIENCE SPECIALIST

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ. և 2003թ. ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:

«ՍԵՖ Ինտերնեյշնլ»-ը որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման:

Ընկերությունն իր 22 մասնաճյուղերի միջոցով Հայաստանի բոլոր մարզերում սպասարկում է 26,000 հաճախորդների:

sefmicro.org

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ