ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 27.05.2020, 07:49                   Ողջույն Հյուր




ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ | «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ ՍՊԸ
19.05.2020

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ
(«ԱԲՈՎՅԱՆ» ԵՎ «ԱՐԱՐԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ)

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ ՍՊԸ

ք. Աբովյան, ք. Արտաշատ | Հայաստան

Լրիվ դրույք

05.06.2020

Աշխատանքի նկարագիր`

Կազմակերպության վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում:

Վարկային մասնագետի հիմնական աշխատանքային պարտականություններն են`

  • Կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության ապահովումը,
  • Նոր հաճախորդների ներգրավում,
  • Հաճախորդի վարկային պահանջի և փաստաթղթերի վերլուծությունը,
  • Վարկառուի հետվճարումների ապահովումը համաձայն պայմանագրի,
  • Վարկային ռիսկերի վերլուծություն և գնահատում,
  • Հաճախորդների արհեստավարժ սպասարկումը,
  • Շուկայի ուսումնասիրություն բիզնես և/կամ գյուղատնտեսական վարկերի գծով,
  • Խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում:

Պահանջվող մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային փորձ`

  • Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում,
  • Վերլուծական կարողություններ,
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel),
  • AS Bank համակարգի իմացությունը առավելություն է,
  • Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն,
  • Թիմային աշխատելաոճ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է:

Այլ աշխատանքային պայմաններ`

Աշխատանքն իրականացվում է գրասենյակային պայմաններում` հաճախակի այցելություններով հաճախորդներին:

Դիմելու կարգը

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները

«Աբովյան» մասնաճյուղի համար cvabovyan@sef.am էլեկտրոնային հասցեին;

«Արարատ» մասնաճյուղի համար cvararat@sef.am էլեկտրոնային հասցեին:


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Ավելի շատ աշխատատեղեր «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ-ում

 

ԺԱՄԿԵՏԱՆՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

CUSTOMER EXPERIENCE SPECIALIST

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ. և 2003թ. ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:

«ՍԵՖ Ինտերնեյշնլ»-ը որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման:

Ընկերությունն իր 22 մասնաճյուղերի միջոցով Հայաստանի բոլոր մարզերում սպասարկում է 26,000 հաճախորդների:

sefmicro.org

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ