ՈՒՐԲԱԹ, 03.07.2020, 21:49                   Ողջույն Հյուր




ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ | «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
13.06.2020

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

10.07.2020

«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է հաճախորդների աջակցման ղեկավար, ով ունի բավարար կամք և աշխատասիրություն Հայփոստի այս ծառայությունը դարձնել Հայաստանում լավագույններից մեկը:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնում է Բաժնի ղեկավարումը և պատասխանատվություն է կրում արդյունքների համար,
  • Ապահովում է Բաժնի անխափան գործունեությունը և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը,
  • Մշակում է հաճախորդների սպասարկման արդյունավետ ընթացակարգեր և չափանիշներ,
  • Իրականացնում է հեռախոսազանգերի բովանդակային վերլուծություն և ներկայացնում հաշվետվություն արդյունքների վերաբերյալ,
  • Բարձրացնում է բաժնի աշխատանքների արդյունավետությունը, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է առաջարկ՝ անհրաժեշտ դասընթացների կազմակերպման համար,
  • Բարելավում և վերահսկում է հաճախորդների սպասարկման որակը,
  • Իրականացնում է հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության վերահսկում և արժանահավատության ստուգում:

Ներկայացվող պահանջները՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա ղեկավարման փորձ համապատասխան ոլորտում,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
  • Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն,
  • Առաջնորդման հմտություններ,
  • Հաղորդակցման հիանալի հմտություններ,
  • Տեխնիկական նորարարական լուծումների իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Դիմելու կարգը` Խնդրում ենք ինքնակենսագրականը (CV) ուղարկել hrmanager@haypost.am էլ. հասցեին` «Թեմա» դաշտում նշելով հաստիքը` «Customer Care Manager»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ