ՈՒՐԲԱԹ, 03.07.2020, 21:47                   Ողջույն Հյուր




ԻՐԱՎԱԲԱՆ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
23.06.2020

ԻՐԱՎԱԲԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

19.07.2020

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում  իրավաբանի, ով  կապահովի Ընկերության իրավաբանական գործունեությունը: 

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ՝

  • Տրամադրել իրավախորհրդատվական ծառայություններ և աջակցել իրավական հարցերում,

  • Մասնակցել իրավական ակտերի մեկնաբանությանը և օժանդակել պայմանագրային վեճերի / պահանջների լուծման գործընթացում,

  • Ներկայացնել ընկերությունը պետական մարմիններում,

  • Պայմանագրերի և այլ փաստաթղթերի կազմում, մշակում, վերանայում և բանակցությունների վարում մատակարարների և այլ բիզնես գործընկերների հետ,

  • Ընկերության ներքին իրավական նորմատիվ ակտերի կազմում,

  • Աշխատանքային օրենսդրությունից բխող ներքին իրավական ակտերի վերաբերյալ              

          խորհրդատվություն,

  • Ընկերության ներքին կարգերի ստեղծման և բարելավման գործընթացին  

          մասնակցություն,

  • Գնումների գործընթացի համակարգման վերահսկում,

  • Ընկերության գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության վերաբերյալ

          խորհրդատվություն,

  • Ընկերության գործունեության հետ կապված բողոքների, հարցադրումների,

          նամակների պատասխանների մշակում,

  • Պաշտոնեական պարտականություններից բխող այլ աշխատանքներ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,

  • Առնվազն երեք տարվա իրավաբանի աշխատանքային փորձ,

  • Քաղաքացիական, վարչական, աշխատանքային օրենսդրության իմացություն,

  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,

  •       Պատասխանատվության բարձր զգացում,

  •       Միջանձնային հարաբերություններ կառուցելու հմտություն,

  • MS Office-ի գերազանց իմացություն

  • Հայերենի գերազանց, մասնագիտական անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Դիմել կարելի է՝ Ձեր ինքնակենսագրականները hr@1tv.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով, վերնագրում նշելով՝ «Իրավաբան»: Ինքնակենսագրականների համար նախընտրելի լեզուն հայերենն է: Առանց վերնագրի նամակները չեն դիտարկվելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար:
Տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: Հարցազրույցները կարող են անցկացվել առցանց:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ