ՈՒՐԲԱԹ, 03.07.2020, 21:30                   Ողջույն Հյուր




ԹԵՍՏԱՎՈՐՈՂ (QA Engineer) | «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ
24.06.2020

ԹԵՍՏԱՎՈՐՈՂ (QA Engineer)

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

06.07.2020

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, սկիզբը՝ 9:00-10:00)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մշակել մանրամասն և ամբողջական թեստավորման պլաններ և թեստավորման դեպքեր:

  • Իրականացնել նախատեսված թեստերը, ներկայացնել արդյունքները և ուղղման առաջարկություններ:

  • Մասնակցել ծրագրային ապահովման նախագծման աշխատանքներին՝ բացառելու համար հնարավոր հետագա խնդիրները:

  • Իրականացնել ավտոմատացված թեստավորման գործընթացների կազմակերպումը:

  • Առանձնացնել ծրագրային ապահովման մեջ առկա հնարավոր խնդիրները:

  • Ապահովել կայուն ավտոմատացված ռեգրեսիոն թեստերի առկայությունը, որոնք գործելու են յուրաքանչյուր ինտեգրացիոն ցիկլի ժամանակ:

  • Մշակել ծրագրերի ավտոմատացման և թեստավորման լրակազմը և դիզայնը Ընկերության ծառայությունների/ծրագրերի փորձարկման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այդ ոլորտում փորձառու մասնագետների հետ:

  • Բարելավել թեստավորման գործընթացի ավտոմատացման ենթակառուցվածքը:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն (բակալավր):

  • Համանման աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ:

  • Թեստավորման մեթոդաբանության, գործիքների և գործընթացների իմացություն:

  • Ծրագրերի մշակման կենսացիկլի և թեստավորման գործընթացների փորձ:

  • Ավտոմատացված թեստավորման փորձ:

  • Միկրոսերվիսների թեստավորման փորձ:

  • Սերվերային տեխնոլոգիաներով մշակված ծրագրերի թեստավորում:

  • Տարբերակների կառավարման, խնդիրների գրանցման, CI/CD համակարգերին ծանոթություն:

  • Ծրագրավորման հիմունքների իմացություն:

  • Թեստավորման ավտոմատացված համակարգերի բաղադրիչների իմացություն (Spock, Maven, Selenium, և այլն կամ համանման), Jira, Git.

  • Հայերենի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:

  • Վերլուծելու ունակություն:

  • Թիմում աշխատելու կարողություն:

  • Դրական վերաբերմունք:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ` Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Թեստավորող» կամ «QA Engineer» պաշտոնի անվանումը:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ