ՈՒՐԲԱԹ, 03.07.2020, 20:13                   Ողջույն Հյուր




ԱՎԱԳ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ | «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ
24.06.2020

ԱՎԱԳ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

06.07.2020

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-10:00)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ մշակել, ներդնել և պարբերաբար վերանայել վարկային տեղեկատվության շրջանառման միասնական համակարգը:

  • Մշակել, ներդնել, թեստավորել «ԱՔՌԱ»  ծրագրային համակարգի նոր մոդուլներ:

  • Մասնակցել «ԱՔՌԱ» ծրագրային համակարգի թեստավորման, թերությունների բացահայտման և վերացման աշխատանքներին:

  • Մասնակցել «ԱՔՌԱ» ծրագրային համակարգի կատարելագործման և նոր տարբերակների մշակման աշխատանքներին:

  • Մասնակցել  տվյալների բազայի նախագծման և թեստավորման աշխատանքներին:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (բակալավր):

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ծրագրավորման ոլորտում:

  • MySQL, PHP, HTML, XML, JavaScript, CSS ծրագրավորման լեզուների իմացություն:

  • .NET, C+, C# ծրագրավորման լեզուների իմացություն (կդիտվի որպես առավելություն):

  • Բանկային օրենսդրության իմացություն (ընդհանուր):

  • GitLab, Jira, RestFul API, SOAP, Postman գործիքներով աշխատելու հմտություն:

  • Հայերենի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:

  • Վերլուծելու ունակություն:

  • Ժամանակի կառավարում:

  • Թիմում աշխատելու կարողություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ` Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Ավագ ծրագրավորող» պաշտոնի անվանումը:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ