ՈՒՐԲԱԹ, 03.07.2020, 21:44                   Ողջույն Հյուր




ՕԳՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՆՏԵՐՖԵՅՍԵՐԻ (UI/UX) ԴԻԶԱՅՆԵՐ | «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
24.06.2020

ՕԳՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՆՏԵՐՖԵՅՍԵՐԻ (UI/UX) ԴԻԶԱՅՆԵՐ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

25.07.2020

Աշխատանքի բնութագիր

Պահանջվում է օգտատիրական ինտերֆեյսերի եռանդուն դիզայներ, որը պատասխանատու կլինի նոր բրենդի ռազմավարության համաձայն ապրանքատեսակների տիպավորման համար: Ակնկալվում է, որ թեկնածուն նախագծի և մոդելավորի այնպիսի օգտատիրական ինտերֆեյսեր, որոնք հստակ կընդգծեն բրենդի յուրահատկությունը և կհամապատասխանեն դրան՝ հիմնվելով առկա գաղափարի վրա:

Օգտատիրական ինտերֆեյսերի դիզայների պարտավորությունները

  • Ուսումնասիրել օգտատերերի համար նախատեսված դիզայնի պահանջները՝ մեր թվային հնարավորություններին համապատասխանելու համար
  • Կմախքի գծապատկերների, տեսողական և գրաֆիկական դիզայնի, ճկուն գծապատկերների, գրաֆիկական սցենարների, կայքի քարտեզների և նախատիպերի միջոցով ստեղծել օգտատիրական ինտերֆեյսերի դիզայնի բարձրորակ լուծումներ
  • Նախագծել օգտատիրական ինտերֆեյսերի տարրեր և գործիքներ
  • Համագործակցել մարքեթինգի և ապրանքատեսակների մշակման թիմերի հետ՝ ապահովելով թվային օգտատիրոջ համար նախատեսված արտադրանքի ստեղծումն ու հանձնումը, այդ թվում՝ կայքէջերի, թիրախային էջերի, բջջային հավելվածների էկրանների և այլն
  • Համապատասխանել տպագրական և գրաֆիկական դիզայնի չափանիշերին:

Օգտատիրական դիզայների նկատմամբ պահանջները

  • Բակալավրի աստիճան և առնվազն 2 տարվա փորձ թվային ապրանքների կամ ծառայությունների օգտատիրական դիզայնի ոլորտում
  • Թե՛ կայքերի, թե՛ բջջային հարթակների համար օգտատիրական դիզայների պրոֆեսիոնալ աշխատանքների պորտֆոլիո
  • Հետևյալ տեխնոլոգիաների և ծրագրերի գործնական իմացություն. Sketch, InVision, Figma, Visio, HTML, CSS, iOS, Android, Design Systems և Adobe Creative Suite
  • Թիմային աշխատանքի հմտություն, սակայն նաև ինքնուրույն աշխատանքի ունակություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություն
  • Միաժամանակ մի քանի առաջադրանքի վրա աշխատելու և ժամանակի կառավարման ունակություն, նաև առաջնահերթություններ սահմանելու կարողություն:

Դիմելու կարգը` Շահագրգռված թեկնածուները կարող են ռեզյումեներն ուղարկել hrmanager@haypost.am հասցեին՝ թեմայի տողում նշելով «UI/UX Դիզայներ»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ