ՈՒՐԲԱԹ, 10.07.2020, 15:55                   Ողջույն Հյուր




ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԵՐ | «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
24.06.2020

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԵՐ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

25.07.2020

Աշխատանքի բնութագիր

Այս հաստիքը համալրելու համար անհրաժեշտ է ունենալ թարմ գիտելիքներ վիզուալ խոր ազդեցությամբ դիզայնի ժամանակակից լուծումների վերաբերյալ: Թեկնածուն սերտորեն համագործակցելու է մարքեթինգի թիմի հետ՝ շարունակ մասնակցելով գաղափարների ձևավորմանը: Դիզայներն աշխատելու է մի շարք ապրանքատեսակների մշակման վրա, այդ թվում՝ սոցիալական մեդիա-մարքեթինգի հաղորդումների, տպագիր ֆայլերի արտադրության, և՛ տպագիր, և՛ թվային հարթակներում մարքեթինգային նյութերի: Դուք հնարավորություն կունենաք նախաձեռնելու սեփական գաղափարները՝ զարգացնելով ստեղծագործական միտքը: Գրաֆիկական դիզայները հաշվետու է լինելու Մարքեթինգի բաժնի ղեկավարին:

Գրաֆիկական դիզայների պարտավորությունները

  • Համագործակցել մարքեթինգի թիմի հետ նախագծերի գաղափարների վրա աշխատելիս՝ պատրաստելով սոցիալական մեդիա-մարքեթինգի հաղորդումներ, գովազդային վահանակներ, գովազդներ, ցուցապաստառներ և մարքեթինգի ու հաղորդակցության այլ նյութեր
  • Գրաֆիկական դիզայնի նմուշների համար ընտրել ձայնային բովանդակությունն ու հաղորդագրության բովանդակությունը
  • Պատրաստել ապրանքատեսակների իլուստրացիաները և անհրաժեշտ այլ գրաֆիկական աշխատանքներ
  • Խորհրդատվություն ապահովել դիզայներական նախագծերի ոլորտում լավագույն փորձի և օպտիմալացման վերաբերյալ
  • Ստեղծել ճշգրիտ ուղերձ հաղորդող և նախագծի նրբերանգներին համապատասխանող տեսողական նյութեր
  • Դիզայնը ներկայացնել ղեկավարներին և առնչվող թիմերին
  • Վերջնական դիզայնը կամ տպագրման ենթակա նյութերը թողարկման համար հանձնել ծրագրավորման կամ տպագրության թիմերին:

Գրաֆիկական դիզայների նկատմամբ պահանջները

  • 2 տարվանից երկար փորձ գրաֆիկական դիզայնի ոլորտում
  • Դիզայնի և վիզուալ սկզբունքների կայուն իմացություն
  • Adobe Illustrator, Photoshop ծրագրերով աշխատանքի լայն փորձ
  • Հիմնավոր պորտֆոլիո, որը ցույց կտա դիզայնի, ստեղծագործական մտքի և ծրագրային հմտությունները
  • Քննադատաբար ընտրելու ունակություն՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքները
  • Դիզայնի հետ կապված ընտրությունները հստակ ներկայացնելու ունակություն
  • Միաժամանակ մի քանի առաջադրանքի վրա և լարված պայմաններում աշխատելու փայլուն հմտություն
  • Պարտաճանաչություն և ուշադրություն մանրուքներին:

Դիմելու կարգը` Շահագրգռված թեկնածուները կարող են ռեզյումեներն ուղարկել hrmanager@haypost.am հասցեին՝ թեմայի տողում նշելով «Գրաֆիկական դիզայներ»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Տեգեր` ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԵՐ, ՀԱՅՓՈՍՏ | Դիտումներ` 156
ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ