ՈՒՐԲԱԹ, 03.07.2020, 20:11                   Ողջույն Հյուր




ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏ | ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
25.06.2020

ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ,
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

06.07.2020

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության ավագ մասնագետի (06-Գ26-17.1-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության ավագ մասնագետի (06-Գ26-17.1-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության ավագ մասնագետի (06-Գ26-17.1-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 25-ից մինչև 2020 թվականի հուլիսի 6-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

  • Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:
  • Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
  • Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը` 175.932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Գլուխ 6, հոդված 157
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 4-16
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=121903

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման
մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 1-12
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73114

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդվածներ 2-5
Գլուխ 3, հոդված 6
Գլուխ 4, հոդվածներ 9-20
Գլուխ 8, հոդվածներ 34-36
Գլուխ 9, հոդված 40
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք,
Գլուխ 1, հոդված 3
Գլուխ 2, հոդված 6,
Գլուխ 4, հոդվածներ 19-20
Գլուխ 7, հոդված 53
Գլուխ 15, հոդված 100
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75264

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդված 4
Գլուխ 2, հոդված 5
Գլուխ 3, հոդված 15
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120807

«Հանրային ծառայության մասին» օրենք,
Գլուխ 2, հոդված 8-10
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք,
հոդվածներ 2-10
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120920

«Վարչական իրավախախտւոմների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք
Գլուխ 3, հոդված 28.1
https://www.arlis.am/documentview.aspx?docid=73129

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1.
1. Ինֆորմացիայի կոդավորումը, § 3.2
2. Համացանց, § 4.1
3. Զամբյուղ ( Recycle Bin) թղթապանակ, § 2.3
4.Ինֆորմացիայի քանակի չափման միավորները տեխնիկայում, § 3.3
5. Ինֆորմացիայի կոդավորումը, § 3.2
6. Ինֆորմացիայի որոնումը համացանցում, § 4.2
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
1.Բջիջների հասցեվորման սկզբունքը, §1.2
2. Համակարգչային վիրուսներ և հակավիրուսային ծրագրեր, § 2.3
3.Աղյուսակների ստեղծում և խմբագրում, §8.4
4. Օբյեկտ և մոդել, § 5.1
5. Մոդելների դասակարգումն ըստ կառուցման նպատակի, § 5.3
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=135

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երկրորդ լրամշակված հրատարակություն, Եր., համալս. Հրատ., Երևան 2012թ., էջեր՝ 46, 71, 82, 87, 94, 98, 113-120, 151-164, 182-189, 217
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

«Կառավարչական վերլուծություն» (Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի), «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ. Էջեր՝ 8-15, 23, 87, 102, 120
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/karavarchakan_2011.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն՝ Ժենյա Սարգսյանին, (հեռախոսահամար + 374 10 515 688):

Թեստի ձևանմուշը կցվում է:

www.gov.am

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ