ԿԻՐԱԿԻ, 16.08.2020, 00:26                   Ողջույն Հյուր




ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ | «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
17.07.2020

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ (CIO)

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

15.08.2020

Աշխատանքի նկարագրութուն

Տեղեկատվության գլխավոր պատասխանատուն մշակում է ընկերության ՏՏ ռազմավարությունը և ապահովում բոլոր այն համակարգերը, որոնք անհրաժեշտ են դրա գործողություններին և նպատակներին աջակցելու համար: Նպատակն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառմամբ հեշտացնել և օպտիմալացնել ընկերության՝ բիզնես հաջողություններին հասնելու ուղիները:

Աշխատանքային պարտականություններ

  • Ընտրել և կիրառել համապատասխան տեխնոլոգիա` բոլոր ներքին գործողությունները ուղղորդելու համար և օգնել օպտիմալացնել դրանց ռազմավարական առավելությունները,
  • Հաստատել տեխնոլոգիական սարքավորումների և ծրագրային ապահովման գնումները և համագործակցություն հաստատել ՏՏ մատակարարների հետ,
  • Վերստուգել կազմակերպության տեխնոլոգիական ենթակառուցվածքը (ցանցեր և համակարգչային համակարգեր)` օպտիմալ կատարողականությունն ապահովելու համար,
  • Մշտադիտարկել տեխնոլոգիական փոփոխությունները կամ առաջընթացը` պարզելու այն ուղիները, որոնցով ընկերությունը կարող է մրցակցային առավելություն ձեռք բերել,
  • Վերլուծել տեղեկատվական տեխնոլոգիաների ծախսերը, արժեքը և ռիսկերը` ղեկավարությանը խորհուրդ տալու և գործողություններ առաջարկելու համար:

Անհրաժեշտ հմտություններ

  • ՏՏ համակարգերի և ենթակառուցվածքների գերազանց իմացություն,
  • ՏՏ համակարգերի նախագծման / զարգացման և ՏՏ ներդրման պլանավորման գիտելիքներ,
  • Տվյալների վերլուծության, բյուջետավորման և բիզնես գործողությունների կարողություն,
  • Առաջնահերթ խնդիրների լուծման և վերլուծության կարողություն,
  • Գերազանց կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
  • Հաղորդակցության և միջանձնային հաղորդակցության կարողություններ,
  • BSc/BA (բակալավր) մակարդակ համակարգչային գիտություններում, ինժեներիայում կամ հարակից գիտություններում MSc/MA (մագիստրոս ) մակարդակը նախընտրելի է:

Դիմելու կարգը` Շահագրգռված թեկանծուները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել hrmanager@haypost.am էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով «Տեղեկատվության գլխավոր պատասխանատու»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ