ԿԻՐԱԿԻ, 27.09.2020, 14:50                   Ողջույն Հյուր




ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ | «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ
06.08.2020

ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ

ք․ Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

15.10.2020

Որակի վերահսկման պատասխանատուն Մթերման բաժնում իրականացնելու է որակի պատասխանատու-ապրանքագետի պարտականությունները:

Աշխատանքային պարտականություններ

  • Կատարել պատրաստի արտադրանքի և մթերված գյուղմթերքի  որակի  վերահսկում՝ ընդունված ստանդարտների և տեխնիկական պահանջների, հաստատված նմուշների, տեխնիկական փաստաթղթերի, պայմանագրերի և մատակարարման պահանջների համապատասխան:
  • Մթերման աշխատանքների ժամանակ խստորեն ստուգել և վերահսկել  մատակարարների  կամ ֆերմերների կողմից բերված ապրանքի որակը՝ պահպանելով ստանդարտով նախատեսված որակի, արտաքին տեսքի պահպանման պահանջները:
  • Ներկայացնել օրական հաշվետվություններ մթերված ապրանքի քաշի, որակի և այլ պայմանների վերաբերյալ
  • Ըստ անհրաժեշտության կայացնել որոշումներ ՝կապված մթերված ապրանքը ընդունելու կամ չընդունելու հետ
  • Ղեկավարությանը, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների շրջանակում համագործակցող ստորաբաժանումների ղեկավարներին  հայտնաբերված անհամապատասխանությունների և թերությունների մասին ներկայացնել գրավոր հաշվետվություններ:

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական)
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • MS Office-ի իմացություն
  • Որակի վերահսկման մեթոդական, նորմատիվ-տեխնիկակակն փաստաթղթերի և միջազգային ստանդարտների իմացություն
  • Ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է /անգլերեն  լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Պատասխանատու, կարգապահ

Դիմելու կարգը՝

Բեռնել ռեզյումեի ձևանմուշը

Ռեզյումեն լրացնելուց հետո, խնդրում ենք կցել լրացված տարբերակը և ԴԻՄԵԼ ԱՌՑԱՆՑ

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ