ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 17:41                   Ողջույն Հյուր




ԱՎԱԳ ԱՈՒԴԻՏՈՐ | «ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
28.08.2020

ԱՎԱԳ ԱՈՒԴԻՏՈՐ

«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

ք․ Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

24.09.2020

Աշխատանքային պարտականություններ

  • Բացահայտել և գնահատել Բանկի ռիսկային գոտիները և ներդրում ունենալ ներքին աուդիտի տարեկան պլանի կազմման գործընթացում;

  • Իրականացնել մասնաճյուղերի թեսթավորման աշխատանքային գրաֆիկով նախատեսված աուդիտոական ընթացակարգերը, ներառյալ խնդիրների բացահայտումն ու սահմանումը, ինչպես նաև ապացույցների  վերանայումն ու վերլուծությունը;

  • Իրականացնել հարցազրույցներ, վերանայել փաստաթղթեր, կազմակերպել և անցկացնել հարցումներ, շարադրել ամփոփ զեկույցներ և պատրաստել աշխատանքային փաստաթղթեր;

  • Թեմային վերաբերող անկախ դատողության հիման վրա փաստաթղթավորել բացահայտված աուդիտի  խնդիրները և աուդիտի կողմից տրվող առաջարկները;

  • Աուդիտի և խորհրդատվական  ծրագրերի  արդյունքները ներկայացնել գրավոր կամ բանավոր հաշվետվությունների ձևով;

  • Աուդիտորական աշխատանքների ընթացքում բացահայտված վերահսկողական համակարգի բոլոր թերությունների մասին անմիջապես տեղեկացնել Ներքին աուդիտի բաժնի ղեկավարին;

  • Շարունակաբար բարելավել աուդիտորական գործընթացները և ընթացակարգերը;

  • Զարգացնել և պահպանել արդյունավետ հարաբերություններ հաճախորդների և գործընկերների հետ;

  • Իրականացնել Ներքին աուդիտի բաժնի ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքներ:

 

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կազմակերպման, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտում;

  • ACCA/CIA որակավորում;

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում կամհավատարմագրված աուդիտորական կազմակերպությունում՝ պատասխանատու կամ նմանատիպ այլ պաշտոնում;

  • Արագ ընկալելու կարողություն և ճկունություն;

  • Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ;

  • Դրական և արհեստավարժ վերաբերմունք;

  • Ժամանակը առաջադրանքների մեջ ճիշտ բաշխելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն՝ թիրախներին հասնելու նպատակով;

  • Microsoft office ծրագիրն արդյունավետ օգտագործելու կարողություն:

 

Մրցույթի ընթացակարգը և ժամկետները

Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք դիմել տվյալ աշխատատեղի համար, խնդրում ենք ուղարկել ձեր համառոտ կենսագրությունը (CV) recruitmentarmenia@byblosbank.com hասցեին: Նամակի ՙsubject՚ դաշտն անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ՝ Senior Auditor – Name, Last name: Հարցազրույցի կհրավիրվեն կենսագրության հիման վրա ընտրված թեկնածուները:  

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ