ԿԻՐԱԿԻ, 27.09.2020, 13:05                   Ողջույն Հյուր




ԲՐԵՆԴ ՄԵՆԵՋԵՐ | «ՄԵԳԱՖՈՒԴ» ՍՊԸ
31.08.2020

ԲՐԵՆԴ ՄԵՆԵՋԵՐ

«ՄԵԳԱՖՈՒԴ» ՍՊԸ

ք․ Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

30.09.2020

Աշխատանքի նկարագիր

  • Պլանավորել, զարգացնել և իրականացնել մարքեթինգային գործընթացներ ընկերության ապրանքանիշերի համար:
  • Իրականացնել ապրանքանիշերի առաջխաղացման ծրագրեր՝ գովազդային միջոցառումներ, պրոմո և գնային ակցիաներ, հատուկ առաջարկների ծրագրեր:
  • Կատարել վաճառքի կետերի սիստեմատիկ այցելություններ՝ ի հայտ բերելով խնդիրները, առկա իրավիճակը, մրցակիցների դիրքը և տրամադրել համապատասխան վերլուծություն:
  • Մշտապես ուսումնասիրել շուկայի ընթացիկ իրավիճակը, պոտենցիալ հաճախորդներին, մրցակիցների գնային քաղաքականությունը, վաճառքների ծավալները և այլն:
  • Պատրաստել զեկույցներ, դիտարկումներ, վերլուծություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է մարքեթինգի, շուկայագիտության կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Հետազոտական և վերլուծական հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, 1C, Outlook, Power Point),
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքի բնագավառում,
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն:

Դիմելու կարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@megafood.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անունը ՝ «Բրենդ մենեջեր»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Տեգեր` ԲՐԵՆԴ ՄԵՆԵՋԵՐ, ՄԵԳԱՖՈՒԴ | Դիտումներ` 296
ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ