ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 18:25                   Ողջույն Հյուր




ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԵՐ ԵՎ SMM ՄԱՍՆԱԳԵՏ | «ՄԵԳԱՖՈՒԴ» ՍՊԸ
31.08.2020

ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԵՐ ԵՎ SMM ՄԱՍՆԱԳԵՏ

«ՄԵԳԱՖՈՒԴ» ՍՊԸ

ք․ Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

30.09.2020

Աշխատանքի նկարագիր

  • Իրականացնել առցանց մարքեթինգային գործառույթներ:
  • Ստեղծել և հրապարակել համապատասխան, յուրօրինակ, որակյալ բովանդակություն (content):
  • Տեղադրել թիրախավորված գովազդ և հետևել արդյունավետությանը:
  • Շարունակաբար կառավարել և օպտիմալացնել ընկերության վեբ էջերը՝ սոցիալական բովանդակության տեսանելիությունը մեծացնելու նպատակով:
  • Մշակել և իրականացնել Ընկերության PR և մարքեթինգային ռազմավարություն:
  • Մշակել և իրականացնել ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման առցանց և օֆլայն ռազմավարություն:
  • Կազմել ԶԼՄ-ների ցանկ և վարել շարունակական համագործակցություն վերջիններիս ներկայացուցիչների հետ:
  • Համագործակցել այլ բաժինների հետ՝ Ընկերության հեղինակությունը կառավարելու նպատակով:
  • Կատարել առցանց հետազոտություններ, վերլուծություններ և այլ հանձնարարություններ:
  • Պատրաստել և ԶԼՄ-ներին տրամադրել հաղորդակցության նյութեր (ըստ պահանջի):

Պահանջներ

  • Մարքեթինգի կամ PR ոլորտի բակալավրի կրթական աստիճան, PR-ի և Զանգվածային լրատվամիջոցների ոլորտում հավելյալ որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն:
  • Առնվազն 2 տարվա (փաստացի) աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:
  • Բովանդակության (Content) ստեղծման և կառավարման գերազանց հմտություններ:
  • Adobe Photoshop-ի, CoralDRAW-ի գերազանց իմացություն, վեբ էջերի զարգացման, SEO-ի և Adobe Illustrator-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
  • Սոցիալական ցանցերի գերազանց իմացություն (Facebook, LinkedIn, Twitter, G+, YouTube և այլն):
  • Սոցիալական վերլուծության գործիքների իմացություն:
  • Գերազանց համակարգչային գիտելիքներ:
  • Լավ զարգացած ներանձնային, կազմակերպչական, հաղորդակցման և ներկայացման հմտություններ:
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
  • Պատասխանատվության զգացում և ուշադրություն:

Դիմելու կարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@megafood.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անունը ՝ «Գրաֆիկ դիզայներ և SMM մասնագետ»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ