ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 18:39                   Ողջույն Հյուր




ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
04.09.2020

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

02.10.2020

Աշխատանքային գործառույթներ`

  • Իրականացնել Ընկերության գնումների կազմակերպման ընթացակարգերի հանձնաժողովների քարտուղարի լիազորությունները:

  • Իրականացնել գնումների պլանի համակարգման, փոփոխման և հրապարակման աշխատանքները թղթային և www.armeps.am/ppcm/ eaction կայքի միջոցով:

  • Կազմել և պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացնել գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագրերը:

  • Հրավիրել գնումների ընթացակարգերի գնահատող հանձնաժողովի նիստեր, գնահատման հանձնաժողովի գնահատմանը ներկայացնել մասնակիցների կողմից ներկայացված հայտերը:

  • Կազմել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ծանուցել մրցույթի արդյունքների մասին, հավաքագրել հաղթող մասնակցից պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը: 

  • www.gnumner.am կայքում հրապարակման ուղարկել գնումների ընթացակարգերի հրավերները, արձանագրությունները, ՀՀ գնումների մասին օրենքով ու ՀՀ կառավարության որոշմամբ  նախատեսված այլ փաստաթղթեր:

  • Կատարել պարտականություններից բխող այլ աշխատանքներ:

 

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն իրավաբանական կամ տնտեսագիտական մասնագիտացումով:

  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ գնումների իրականացման և վերահսկման ոլորտում:

  • Գնումներին առնչվող օրենսդրության իմացություն:

  • Պատասխանատվության բարձր զգացում:

  • Համակարգչային տեխնիկայի, հեռահաղորդակցման և կապի միջոցների շահագործման հմտություններ:

  • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է:

  • Գնումների համակարգողի որակավորման առկայությունը պարտադիր է:

Դիմելու ընթացակարգը՝

Ձեր ռեզյումեն կարող եք ուղարկել hr@1tv.am էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով՝ «Գնումների կազմակերպման առաջատար մասնագետ»: Առանց վերնագրի նամակները չեն դիտարկվելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: 

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ