ԿԻՐԱԿԻ, 27.09.2020, 14:27                   Ողջույն Հյուր




ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ | «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
07.09.2020

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

07.10.2020

Պահանջվող հմտություններ՝

  • բարձրագույն կրթություն,
  • ղեկավարելու հմտություն,
  • կոնֆլիկտները վերահսկելու մեթոդների իմացություն,
  • միջանձնային հմտություններ և բանակցելու կարողություն,
  • պաշտոնական նամակագրության և գործավարության հմտություն,
  • աշխատանքային գործընթացների պլանավորում և կազմակերպում,
  • ժամանակը ղեկավարելու հմտություն,
  • համակարգերից օգտվելու բավարար հմտություններ,
  • ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն և այլ օտար լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային պարտականություններ՝

  • ղեկավարել և վերահսկել կոնտակտային կենտրոնի աշխատանքները,
  • ապահովել և կոորդինացնել հեռախոսակապի սպասարկումը, բանավոր դիմումների գրանցումը,
  • համակարգել էլեկտրոնային փոստի և սոցիալական կայքերի միջոցով հաճախորդներից ստացված դիմումների և բողոքների ընդունումն ու մշակումը,
  • ապահովել հաճախորդների տեղեկատվական սպասարկումը, սպասարկման հեռահար ուղիներով (զանգեր, էլ․նամակներ, Facebook, Instagram և այլն),
  • բարձր աշխատունակություն /այդ թվում նաև սթրեսային իրավիճակներում/,
  • պատրաստել և շրջանառել ամփոփ և անալիտիկ հաշվետվություններ,
  • ներկայացնել առաջարկներ սպասարկման որակի բարելավմանն ուղղված,
  • իրականացնել տարբեր նախագծեր և աշխատանքներ հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված,
  • բարելավել հաճախորդների սպասարկման գնահատման չափանիշները և սպասարկման ընդհանուր սկզբունքները,
  • կազմակերպել աշխատակազմի վերապատրաստում,
  • հաստատել կայուն հարաբերություններ և համագործակցել գործընկերների հետ,
  • մշակել և օպտիմալացնել ծրագեր և ընթացակարգեր` ուղղված տարբեր խավի հաճախորդների սպասարկման կատարելագործմանը,
  • կազմակերպել աշխատանքի վերահսկողություն և անձնակազմի գնահատում:

Դիմելու ընթացակարգը.

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները (resume, CV) ուղարկել hrmanager@haypost.am էլեկտրոնային հասցեին` վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ Կոնտակտային կենտրոնի բաժնի ղեկավար:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ