ԿԻՐԱԿԻ, 27.09.2020, 13:29                   Ողջույն Հյուր




ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ | «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
07.09.2020

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

07.10.2020

Պահանջվող հմտություններ՝

  • բարձրագույն կրթություն,
  • անձնակազմի ղեկավարման փորձ առնվազն 5 տարի,
  • պաշտոնական նամակագրության և գործավարության հմտություն,
  • կազմակերպչական և առաջնորդման հմտություններ,
  • համակարգչային ծրագրերի իմացություն,
  • կրեատիվ և ճկուն մտածելակերպ,
  • թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • աշխատանքային գործընթացների պլանավորում և կազմակերպում,
  • ժամանակը ղեկավարելու հմտություն,
  • հաղորդակցում, թիմ ձևավորելու լավ հատկանիշներ,
  • համակարգերից օգտվելու գերազանց իմացություն,
  • ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն և այլ օտար լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային պարտականություններ՝

  • կազմակերպել և վերահսկել բաժնի անձնակազմի աշխատանքը, արդյունավետ աշխատանքային գործընթաց ապահովելու նպատակով,
  • մշակել, կիրառել և վերահսկել բաժնի և կոնտակտային կենտրոնի աշխատակիցների նյութական և ոչ նյութական խրախուսման համակարգերը՝ անձնակազմի աշխատանքի օբյեկտիվ գնահատման նպատակով,
  • մասնակցել աշխատակիցների մասնագիտական զարգացման կազմակերպման ծրագրերում և իրականացնել ուսուցման գործընթացի վերահսկողություն, անձնակազմի աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով,
  • իրականացնել Ընկերության հաճախորդների դիմումների վերաբերյալ տվյալների հավաքագրում, կատարել սպասարկման որակի բարձրացման և տեխնոլոգիայի բարելավմանն ուղղված վերլուծություններ,
  • ապահովել աշխատանքային ցուցանիշների մոնիթորինգը ռեալ ժամանակի ռեժիմում,
  • ապահովել աշխատանքի ցուցանիշների վերաբերյալ հաստատված ձևերով հաշվետվությունների ժամանակին ներկայացում ղեկավարությանը,
  • պատրաստել և շրջանառել ամփոփ և անալիտիկ հաշվետվություններ, ինչպես նաև ներկայացնել սպասարկման որակի բարելավմանն ուղղված առաջարկներ,
  • իրականացնել հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված տարբեր նախագծեր և աշխատանքներ,
  • պատրաստել հաճախորդների սպասարկման գնահատման չափանիշների և սպասարկման ընդհանուր սկզբունքների բարելավմանն ուղղված ծրագրեր,
  • պատրաստել հաճախորդների աջակցման կենտրոնի աշխատանքի վերաբերյալ ընթացիկ, օրական, շաբաթական, ամսական և տարեկան հաշվետվություններ,
  • մասնակցել նոր ապրանքատեսակների և ծառայություների թեստավորման գործընթացներում:

Դիմելու ընթացակարգը.

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները (resume, CV) ուղարկել hrmanager@haypost.am էլեկտրոնային հասցեին` վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ Հաշվետվությունների և որակի վերահսկողության բաժնի ղեկավար:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ