ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 18:37                   Ողջույն Հյուր




ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ | «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
07.09.2020

ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

07.10.2020

Պահանջվող հմտություններ՝

  • բարձրագույն կրթություն,
  • սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
  • գրություններին, հարցումներին գրագետ պատրասխանելու հմտություն,
  • հաճախորդների հետ շփման ունակություն,
  • անձնակազմի ղեկավարման փորձ առնվազն 5 տարի,
  • պաշտոնական նամակագրության և գործավարության հմտություն,
  • կազմակերպչական և առաջնորդման հմտություններ,
  • համակարգչային ծրագրերի իմացություն,
  • կրեատիվ և ճկուն մտածելակերպ,
  • թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • աշխատանքային գործընթացների պլանավորում և կազմակերպում,
  • ժամանակը ղեկավարելու հմտություն,
  • հաղորդակցում, թիմ ձևավորելու լավ հատկանիշներ,
  • համակարգերից օգտվելու գերազանց իմացություն,
  • պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն ու ճկունություն,
  • հայերեն և ռուսերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն:

Աշխատանքային պարտականություններ՝

  • կազմակերպել հաճախորդների հարցումների, հայտերի դիմում-բողոքների մշակման աշխատանքները սահմանված կարգերի և ժամկետների համաձայն,
  • կազմակերպել և վերահսկել հաճախորդների հարցումների, հայտերի դիմում-բողոքների բաժնի գործունեությունը` համաձայն Ընկերության հրամանների և կարգադրությունների,
  • կազմակերպել բաժնի աշխատանքը` ըստ աշխատանքի օպտիմալ բաշխման և աշխատակիցների որակավորման և աշխատանքային փորձի համապատասխան` բաժնի վրա դրված առաջադրանքների օպտիմալ կատարման նպատակով,
  • աշխատակիցներին ժամանակին տրամադրել աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ կարգադրությունները և ընթացակարգերը,
  • պատրաստել և ժամանակին տրամադրել բաժնի բոլոր տեսակի գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունները,
  • դրսևորել անհատական նախաձեռնություններ սպասարկման որակի ուղղությամբ:

Դիմելու ընթացակարգը.

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները (resume, CV) ուղարկել hrmanager@haypost.am էլեկտրոնային հասցեին` վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ Բողոքների վերլուծության և մշակման բաժնի ղեկավար:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ