ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 17:28                   Ողջույն Հյուր




ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ | «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
08.09.2020

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

03.10.2020

Պարտականություններ

  • Գործող և պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպումների իրականացում, գործարքի կամ համագործակցության պայմանների, բանկի հետ համագործակցության զարգացման հեռանկարների քննարկում,

  • Այցելությունների կատարում հաճախորդների գործունեության և/կամ գրավի առարկայի վայր,

  • Վարկային կոմիտե ներկայացվող նյութերի պատրաստում, մասնագիտական եզրակացության կազմում,

  • Վարկի պայմանները վերանայելու դիմում ներկայացնելու դեպքում կամ մոնիթորինգի նպատակով վարկառուի ֆինանսական վիճակի վերլուծության իրականացում, Վարկային կոմիտե ներկայացնելու համար եզրակացության պատրաստում,

  • CRM համակարգում անհրաժեշտ գրանցումների կատարում,

  • Անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,

  • Համապատասխանության եզրակացության կազմում, ներկայացում ՎԿ, փաստաթղթերի ամփոփում և փոխանցում Ձևակերպումների բաժին,

  • ՎԿ արձանագրության համապատասխանության, պատրաստվող պայմանագրերի համապատասխանության ստուգում ՎԿ որոշումներին, հաճախորդի կողմից նախապայմանների կատարման ստուգում, գրավների պատշաճ ձևակերպում և գրանցում, ստորագրող կողմերի ինքնության բացահայտում, կեղծ կամ թերի փաստաթղթերի բացառում և այլն,

  • Հաճախորդներին խորհրդատվությունների տրամադրում,

Պրոֆեսիոնալ հմտություններ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում

  • Կորպորատիվ վարկային հաճախորդների հետ աշխատանքային փորձը ցանկալի է

  • ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն

  • Նախաձեռնող, ճկուն և վճռական

  • Պատասխանատվության բարձր աստիճան

  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ

  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

  • Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն

  • «ՀԾ Բանկ 4.0» իմացությունը ցանալի է

Դիմելու կարգը

Բոլոր հետաքրքրվող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն hr@armswissbank.am էլ. Փոստին`վերնագրում նշելով “Կորպորատիվ վարկավորման բաժնի վերլուծաբան”:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուները:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Տեգեր` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ, ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ | Դիտումներ` 220
ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ