ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 18:42                   Ողջույն Հյուր




ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ
08.09.2020

ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

04.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ փնտրում է դիզայնի կրեատիվ մասնագետ, ով  կհամալրի մարքեթինգի թիմը, կունենա ներդրում կորպորատիվ մշակույթը զարգացնելու և ընկերությունը ներկայացնելու գործում:

Պարտականություններ

  • Մշակել AMX-ի կորպորատիվ ոճին համապատասխան մարքեթինգային նյութեր,

  • Պարբերաբար կատարել կայքերի թարմացումներ,

  • Կատարել հետազոտություններ, մասնակցել նախագծերի քննարկմանն ու առաջարկել նոր գաղափարներ,

  • Օժանդակել AMX-ի կայքերի շարունակական զարգացմանը,

  • Մշտապես համագործակցել Ընկերության բոլոր բաժինների հետ՝ անհրաժեշտության դեպքում աջակցելով նրանց:

Պահանջվող հմտություններ և որակավորում

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,

  • Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ նմանատիպ ոլորտում,

  • Adobe Photoshop, Adobe Illustrator, Microsoft Office ծրագրերի լավ իմացություն,

  • Վերլուծական միտք, տվյալների հավաքագրման ու մշակման հմտություն,

  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,

  • Թիմային աշխատանքի հմտություններ,

  • Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է (անգլերեն/ռուսերեն)։

Արտոնություններ

  • Բժշկական ապահովագրություն,

  • Սպորտի փոխհատուցում,

  • Վճարովի ազատ օրեր,

  • Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ,

  • Պրոֆեսիոնալ մթնոլորտ,

  • Տարբեր ընկերություններից հատուկ զեղչեր ընկերության աշխատակիցների համար։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) careers@amx.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրի հատվածում նշելով «Մարքեթինգի և դիզայնի մասնագետ»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ