ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 18:48                   Ողջույն Հյուր




ՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍՆԱԳԵՏ | «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ
09.09.2020

ՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍՆԱԳԵՏ

«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

30.09.2020

«Արցախբանկ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ՝ Անվտանգության ծառայության պահակակետային խմբի մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար:

Ստորաբաժանում` Անվտանգություն

Հաստիքի նկատմամբ ներկայացվող նվազագույն պահանջները՝

  • Միջին մասնագիտական կրթություն

  • Պարտադիր զինվորական ծառայություն

  • Ծառայություն ուժային կառույցներում

  • Անվտանգության կանոնների իմացություն

  • Հայերենի և ռուսերենի տիրապետում

  • Համակարգչային բազային ծրագրերի օգտագործման հմտություն

  • Զենքի տիրապետման հմտություն

  • Պահնորդի որակավորում (ցանկալի է):

Հաստիքի հիմնական գործառույթները`

  • Բանկի տարածքի պահպանության, Բանկի տարածքի, աշխատողների, հաճախորդների անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքների իրականացում, ադ թվում՝
    • Բանկի հանդեպ հնարավոր և/կամ իրական սպառնալիքների կանխատեսում և կանխարգելում,
    • Բանկի տարածքում Բանկի աշխատողների և հաճախորդների անվտանգության ապահովում,
    • Բանկի անվտանգությանն ու պաշտպանության օբյեկտներին սպառնացող վտանգների, հեղինակության ու նյութական վնաս հասցնելուն նպաստող պայմանների կամ պատճառների ժամանակին հայտնաբերում, կանխում,
    • Բանկի ֆինանսական և նյութական արժեքների պահպանության ապահովում,
    • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում:

Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

Դիմելու կարգը` Խնդրում ենք լրացնել մրցույթի մասնակցության հայտը և ուղարկել hr@ab.am էլեկտրոնային հասցեին` նամակի “Թեմա/Subject” տողում նշելով թափուր հաստիքի անվանումը:

Կդիտարկվեն միայն էլեկտրոնային փոստով ստացված մասնակցության հայտերը. խնդրում ենք ձեռնպահ մնալ անմիջական կապ հաստատելուց՝ հեռախոսազանգի կամ այցի միջոցով:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ