ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 17:08                   Ողջույն Հյուր




ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՄԱՐԶԻՉ/ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ | ԹՈՒՄՈ
10.09.2020

ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՄԱՐԶԻՉ / ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

ԹՈՒՄՈ ՍՏԵՂԱԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ք․ Բերդ, Տավուշի մարզ | Հայաստան

Լրիվ դրույք

10.10.2020

Թումո ստեղածարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մոտիվացված, խանդավառ և տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստակամ են փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրենց կարիերան որպես ուսուցանող մարզիչ/ դիմորդների գրանցման և սպասարկման համակարգող Բերդի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:  

Գործառույթներ

Հիմնվելով ուսուցման հաստատված մոդելի վրա՝ ուսուցանողները անմիջականորեն կաշխատեն Թումո անդամների հետ՝ կատարելով հետևյալը.

  • Աջակցել նրանց ուսումնական առաջընթացին: 
  • Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը: 
  • Ուղղորդել նրանց` վարժանքներն ավարտին հասցնելու համար: 
  • Խրախուսել ու քաջալերել անդամներին կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների ներուժը:
  • Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական դասընթացների և նախագծերի համակարգման գործում:
  • Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել  ուսանողների ուսումնական աճի վերաբերյալ: Միջոցներ ձեռնարկել ուսանողներին ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ ոգեշնչելու համար: 
  • Հանդես գալ ուսանողներին մարզիչի դրական ու մասնագիտական պատկերով: 
  • Խթանել   համագործակցությունն ու խանդավառ ուսուցումը:
  • Հետադարձ կապ ապահովել Թումոյի ուսումնական բովանդակությունը գնահատողների հետ՝ նոր վարժանքների ստեղծման ու արդեն առկա վարժանքների վերամշակման ընթացքում:    
  • Ճշգրիտ և հստակ պատասխաններ տալ Թումո ուսանողների և այցելուների հարցերին:
  • Վերահսկել ուսանողների մուտքն ու ելքը, քարտերի օգտագործման գործընթացները:
  • Օժանդակել դիմորդներին գրանցման հարցում, տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն և համակարգել գրանցմանն առնչվող ողջ գործընթացը:
  • Կազմել Թումո ուսանողների պայմանագրերը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը, համակարգել փաստաթղթերի արխիվացումը:
  • Վերահսկել և պարբերաբար թարմացնել Թումո ուսանողների տվյալների բազան:
  •  Հետադարաձ կապ ապահովել ուսանողների ծնողների և գրանցման և սպասարկման անմիջական ղեկավարի հետ՝ ուսանողների հաճախումների վերաբերյալ:
  • Անմիջական ղեկավարին պարբերաբար ներկայացնել տարատեսակ հաշվետվություններ, առաջարկներ և դիտողություններ:
  • Ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն միջոցառումների կազմակերպման և պրեզենտացիաների իրականացման ժամանակ:
  • Դիմորդների գրանցման և սպասարկման աշխատանքները իրականացնել գործող  ստանդարտների և կանոնակարգերի համաձայն:
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ:

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  • Մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ աշխատելու ձիրք:  
  • Թումոյի հիմնական ուսումնական ոլորտներից ( անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և ֆիլմերի ստեղծում) առնվազն մեկի տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ: 
  • Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու ստեղծագրությունը:
  • Պատրաստակամություն   զարգացնելու     բարձրակարգ    հմտություններ, ինչպիսիք  են ստեղծարարությունը, վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու ունակությունը, ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները: 
  • Համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն:
  • Ուսանող կամ շրջանավարտ ճանաչված համալսարաններից մեկում:
  • Տվյալների մուտքագրման և տվյալների բազայի թարմացման հմտությունը ցանկալի է:
  •  MS Office ծրագրերի իմացություն:
  • Միաժամանակ տարբեր խնդիրների/առաջադրանքների շուրջ աշխատելու և կազմակերպչական հմտություններ:
  • Թե՛ անհատապես, և թե՛ մեծաքանակ կամ փոքր թիմի կազմում արդյունավետ աշխատելու ունակություն:

Առավելություններ

  • Առողջապահական ապահովագրություն;
  • Ճանապարհորդության ապահովագրություն;
  • Աշխատանքի նախնական թույլտվություն;
  • Աջակցություն բանկային հաշվի բացմանը, գործընկեր բանկերի անվճար քարտ;
  • Ծննդյան օրվա արձակուրդ:


ԴԻՄԵԼ ՀԻՄԱ
 

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:


Թումոն հավասար հնարավորությունների գործատու է, որը գնահատում, աջակցում և զարգացնում է բազմազանությունը: Զբաղվածությունը որոշվում է բոլոր անհատների որակավորումների, արժանիքների և բիզնեսի անհրաժեշտության հիման վրա` ներառյալ հաշմանդամություն ունեցողները:

 


Տեգեր` ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՄԱՐԶԻՉ, ԹՈՒՄՈ, համակարգող | Դիտումներ` 191
ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ