ԿԻՐԱԿԻ, 27.09.2020, 14:22                   Ողջույն Հյուր




ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ | ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
15.09.2020

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ

ք․ Երևան, Սարյան 12 | Հայաստան

Լրիվ դրույք

Մինչև հաստիքի համալրումը

Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության համակարգողի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և դինամիկ միջավայրում պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։ Հաղորդակցության համակարգողը պատասխանատու է լինելու կազմակերպության արտաքին արդյունավետ հաղորդակցության, գրավիչ և հանրամատչելի պրոդուկտների մշակման, ինչպես նաև սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով նոր համակիրների ներգրավման համար։

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի հանրային կապերի մասնագետ, որը խորությամբ կտիրապետի հանրային կապերի և սոցիալական մեդիա գիտելիքներին, ինչպես նաև կունենա կոռուպցիային և հանրային կառավարմանն առնչվող գիտելիքներ, օժտված կլինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի կընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով ու լեզուների գերազանց իմացությամբ։

Հաղորդակցության համակարգողի աշխատանքի նպատակներն են՝  

Նպատակ #1 ԹԻՀԿ գործունեության և արդյունքների վերաբերյալ արտաքին հաղորդակցման և հանրային կապերի իրականացում/համակարգում՝ հանրամատչելի, գրավիչ և պրոմո նյութերի մշակման և շահագրգիռ կողմերի շրջանակներում դրանց ներկայացման/լուսամաբանման միջոցով․

Նպատակ #2 ԹԻՀԿ գործունեությանն առնչվող տեղական և միջազգային զարգացումների, այդ թվում՝ ԹԻ միջազգային հակակոռուպցիոն շարժման նորությունների լուսաբանում մեդիա և սոցիալական հարթակների միջոցով, ինչպես նաև դրանց վերաբերյալ կազմակերպության կողմից պրոակտիվ արձագանքման ապահովում․

Նպատակ #3 ԹԻՀԿ հանրային միջոցառումների նախաձեռնում և կազմակերպում․

  • Հանրային կապերի գիտելիքներ և սոցիալական մեդիա գրագիտություն, որոնք անհրաժեշտ են ԹԻՀԿ հանրային կապերի ռազմավարությունը, հաղորդակցման պլանները մշակելու/թարմացնելու և դրանք իրագործելու համար՝ շահագրգիռ կողմերի շրջանակներում կազմակերպության գործունեության տեսանելիությունը բարձրացնելու և նոր համակիրներ ներգրավելու նպատակով,

  • Գիտելիքներ կոռուպցիայի և հանրային կառավարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի և հանրային կառավարման ոլորտների վերաբերյալ հանրամատչելի նյութեր մշակելու համար,

  • Պրոդուկտներ մշակելու հմտություններ, անգլերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն և հաղորդակցման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են կազմակերպության հաղորդակցությանն առնչվող նյութերը՝ հայտարարությունները, պաշտոնական դիրքորոշումները, կարծիքները, հաջողության պատմությունները, տարեկան հաշվետությունները և այլ նյութերը մշակելու համար,

  • ԶԼՄ-ների հետ աշխատանքային փորձ, որն անհրաժեշտ է  ԹԻՀԿ նյութերի, պաշտոնական դիրքորոշումների, հայտարարությունների լուսաբանումը ապահովելու համար,

  • Համակարգման և համագործակցության հմտություններ, որոնք անհրաժեշտ են կազմակերպության արտաքին հաղորդակցության ոլորտը և թիմի աշխատանքները ուղղորդելու, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ այդ թվում՝ ԶԼՄ-ների,  գործընկերների շրջանակներում՝ կազմակերպության գործունեությունը և արդյունքները  ներկայացնելու և լուսաբանելու նպատակով,

  • Պլանավորման/կազմակերպչական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ԹԻՀԿ հանրային միջոցառումներ նախաձեռնելու և կազմակերպելու համար։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ․

  • Մագիստրոսի կոչում կամ խորացված վերապատրաստում հանրային կապերի, հաղորդակցության, լրագրության, քաղաքագիտության  ոլորտներում

  • Նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձառություն հաղորդակցության, հանրային կապերի ոլորտում, նախընտրելի է՝ ՀԿ հատվածում

  • 2-3 տարվա համակարգման փորձառություն  

  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ

  • Ազդեցության և համագործակցման գերազանց հմտություններ

  • Հայերենի անթերի իմացություն, անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է

  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն

  • ՏՏ և օնլայն վիզուալիզացման գործիքներով աշխատելու հմտություններ

Լրացուցիչ կոմպետենցիաներ․

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ և պատասխանատվության բարձր զգացում

  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն

  • Շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն

  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն

  • Նվիրվածություն կազմակերպության արժեքներին և պատասխանատվության բարձր զգացողություն

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով jobs@transparency.am հասցեին էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ հաղորդակցության համակարգող:

Ընտրւթյունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ