ԿԻՐԱԿԻ, 27.09.2020, 13:20                   Ողջույն Հյուր




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
15.09.2020

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ք․ Երևան | Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղեր | Հայաստան

Լրիվ դրույք

11.10.2020

ՔՈ ԴԵՐԸ

Եթե մոտիվացված ես ու ճկուն, սիրում ես աշխատել երեխաների և նրանց ընտանիքների հետ, ունես սոցիալական աշխատանքի փորձառություն և պատրաստ ես աճելու արագ զարգացող միջավայրում, ապա ՔՈԱՖ-ում («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Սոցիալական աշխատողի դերը (Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղեր) հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․  

ՔՈ ԹԻՄԸ

Սոցիալական աշխատողի դերը ստանձնելով, դու միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի թիմին (Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղեր) և աշխատելու ես Սոցիալական աշխատանքների համակարգողի անմիջական ղեկավարությամբ։ Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՍ ՀԵՏԵՎՅԱԼ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ

  • Բացահայտել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (ԿԴԻՀ) երեխաներին/ընտանիքներին, կատարել կարիքների գնահատում և կազմել նրանց սոցիալական պատմությունները,

  • Շահառուների հետ իրականացնել սոցիալական մասնագիտական աշխատանք և ներգրավվել անհատական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին,

  • Իրականացնել տնայցեր,

  • Երեխաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) շահերը պաշտպանելու նպատակով կատարել սոցիալ-իրավական իրազեկում և համապատասխան խորհրդատվություն և նհրաժեշտության դեպքում ուղղորդել շահառուներին դեպի համապատասխան ծառայությունները մատուցող կառույցներ,

  • Համայնքներում պարբերաբար նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ և դասընթացներ՝ համայնքի իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու համար,

  • Հաճախակի ճամփորդություններ Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղերով,

  • Ըստ պահանջի՝ օժանդակել հիմնադրամի այլ նախաձեռնությունների իրականացմանը։  

ԴՈՒ ՈւՆԵՆԱՍ ՀԵՏԵՎՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ Ու ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ 

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում,

  • Սոցիալական աշխատողի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, 

  • Ստեղծարար և նորարար մտածելակերպ,

  • Գերազանց հաղորդակցության և հանրային խոսքի հմտություններ,

  • Հայերենի պարտադիր իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,

  • Համակարգչային լավ հմտություններ և GSuite օգտագործելու փորձ,

  • Պատասխանատվության բարձր զգացում և գերազանց կազմակերպչական հմտություններ,

  • Ծանրաբեռնված գրաֆիկում և թիմում արդյունավետ աշխատելու հմտություն,

  • Շարունակական կրթության գաղափարի կրող լինելը՝ որպես պարտադիր հատկություն:

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,

  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,

  • Մրցակցային աշխատավարձ,

  • Առողջության ապահովագրություն,

  • 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր, 

  • Մասնագիտական աճի հնարավորություններ,

  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,

  • Կատարողականի բոնուս,

  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։ 


ԴԻՄԵԼ

 

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ