ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.09.2020, 17:30                   Ողջույն Հյուր




ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ | «ԱԹԵՆՔ» ՍՊԸ
16.09.2020

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

«ԱԹԵՆՔ» ՍՊԸ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

16.10.2020

Աշխատանքի նկարագրություն՝

«Աթենք» ընկերությունը փնտրում է նոր գիտելիքների ձգտող, ոլորտով հետաքրքրված, բանակցել սիրող երիտասարդների՝ ներմուծման ոլորտում աշխատելու համար: Ներմուծման մասնագետը պատասխանատվություն է կրում ընկերության կարիքներին համապատասխան ապրանքների գնման, ներմուծման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար:

Կարող են դիմել սկսնակները, ովքեր հետաքրքրված են արտաքին տնտեսական կապերով, ունեն մաթեմատիկական մտածողություն: Նվազագույն պահանջներին համապատասխանության դեպքում մեր մասնագետները կիրականացնեն ուսուցում:

Գործառույթներ՝

  • Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն;

  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում;
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում;

  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում;

  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն;

  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում;

  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում;

  • Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում;

  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում:

Պահանջներ՝

  • Բարձրագույն տնտեսագիտական/տեխնիկական կրթություն;

  • Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ;

  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն;

  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ);

  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն;

  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ;

  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն;

  • Ժամանակի կառավարման հմտություններ:

Դիմելու կարգը՝

Ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը` Ներմուծման մասնագետ:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:
 


Տեգեր` ԱԹԵՆՔ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ | Դիտումներ` 135
ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ