ՇԱԲԱԹ, 29.02.2020, 12:13                   Ողջույն Հյուր




00:50
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՏՈՆԴ,  ՀԱՅԱՍՏԱՆ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 21-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ:

Սեպտեմբերի 21-ին հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին` Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո, ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

 

Դիտումներ: 2860 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/30
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ