ՀԻՆԳՇԱԲԹԻ, 20.02.2020, 16:01                   Ողջույն Հյուր




01:23
ՏԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«Նկարչությունն էլ ունի իր այբուբենը, որի յուրաքանչյուր տառի սերտումը կլինի բառի՝ նկարի կերտումը: Պետք է լուրջ մոտենալ այս գործին, այս աշխարհին, այլապես դու ինքդ քո գործից երբեք հաճույք չես ստանա, ավելին՝ այդ երանությունից կզրկես նաև դիմացինիդ»:

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է վանաձորցի երիտասարդ նկարիչ Տարոն Խաչատրյանի ստեղծագործությունների առցանց բացառիկ ցուցահանդեսը: 


Տարոն Խաչատրյանը ծնվել է 1983թ.` Վանաձոր քաղաքում:

1998թ. ավարտել է Վանաձորի Պ. Սևակի անվ. թիվ 30 միջն. դպրոցը, այնուհետև 1998-2000թթ. սովորել է Վանաձորի թիվ 1 վարժարանի կերպարվեստի հոսքում: 2000- 2005թթ. սովորել է Հովհաննես Թումանյանի անվ. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Կերպարվեստի և գծագրության ֆակուլտետում:

Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է, ստեղծագործում է գեղանկարչության և գրաֆիկական քանդակի ժանրերում:

Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, արժանացել մրցանակների և պատվոգրերի:

Ցուցահանդեսներ`

  - 2005թ.` ՆՓԱԿ Երևան,

  - 2007թ.` Նարեկացի ցուցասրահ,

  - 2012թ.` Հայաստանի նկարիչների միություն, նվիրված Միության 80 ամյակին,

  - 2013թ.` Հայաստանի նկարիչների միություն,

  - 2013թ.` Հայաստանի նկարիչների միություն, Գրաֆիկա...

Աշխատանքները գտնվում են տարբեր հավաքածուներում` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, մի շարք եվրոպական և այլ երկրների պատկերասրահներում:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:


ՄՈՒՏՔ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

* Նկարներն իրական չափերով տեսնելու համար սեղմել նկարի վրա,

** Կարծիքները և մեկնաբանությունները կարող եք գրառել ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿ-ում:

 

 

Դիտումներ: 1463 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/14
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ