ՇԱԲԱԹ, 29.02.2020, 10:15                   Ողջույն Հյուր




13:00
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Հոկտեմբերի 1-ը Տարեց մարդկանց միջազգային օրն է: Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Սկզբում այս օրը նշվում էր միայն Եվրոպայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Հայ ժողովուրդն ավանդաբար մեծարել է ծերերին` առանձնահատուկ ուշադրությամբ և հարգանքով վերաբերվելով նրանց:

Տարեց մարդկանց միջազգային օրը ևս մեկ անգամ պարտավորեցնում է ուշադրություն դարձնել մեր տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրել, որպեսզի տարեցներն ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ:

Հատկապես հատուկ ուշադրության և ջերմության կարիքն ունեն հանգամանքների բերումով ծերանոցներում իրենց օրերն անցկանցնող տարեցները: Սա յուրաքանչյուրիս պարտականությունն է` անել հնարավորը, որպեսզի այս մարդիկ իրենց զգան հասարակության լիարժեք անդամ:

Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է` «Սիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս»:

Մի՛ նեղացրեք տարեց մարդկանց. ծերությունը մի օր էլ ձեր դուռն է թակելու:

Մի՛ մոռացեք հայրերի և մայրերի մասին. ավելի շատ ժամանակ հատկացրե՛ք նրանց: Կանցնեն օրեր և տարիներ, և նրանցից կմնան միայն հուշեր...

 

Դիտումներ: 1239 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/31
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ