ՇԱԲԱԹ, 29.02.2020, 09:49                   Ողջույն Հյուր




22:35
ԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍԻՍԻԱՆՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Հունիսի 19-ին և 20-ին Հայաստանի առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում անցկացվեց երիտասարդության քաղաքականության ոլորտում միջգերատեսչական համագործակցությանը նվիրված երկօրյա ազգային սեմինար-քննարկում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ այն իրականացրեց Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության ծրագիրը: Երկօրյա միջոցառումը նպատակ ուներ համախմբել երիտասարդության խնդիրներով զբաղվող կառույցներին, ուժեղացնել նրանց համագործակցությունը, մշակել համատեղ աշխատելու նոր մեխանիզմներ: 

Սեմինար-քննարկմանը մասնակցեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ մարզպետներին առընթեր երիտասարդական խորհուրդների, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաև «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ» ՀԿ-ի ներկայացուցիչները:

տեսանյութը՝ http://sisian.info

Դիտումներ: 670 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/5
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ