ՇԱԲԱԹ, 29.02.2020, 10:19                   Ողջույն Հյուր




17:00
«ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը
«Հերոսապատում» ծրագրի շրջանակներում հայտարարում է
Արցախյան Հերոսամարտին նվիրված լուսանկարների մրցույթ

Մրցույթի հիմնական նպատակն է բարձրացնել պատանիների և երիտասարդների ռազմահայրենասիրական գիտակցության մակարդակըև և ներգրավել նրանց Արցախյան Հերոսամարտի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ու տարածման աշխատանքներին:

Մրցույթը բաց է Լոռու մարզի բնակիչ 14-35 տարեկան բոլոր պատանիների և երիտասարդների համար:

Մրցույթի պայմանները.
- Լուսանկարները պետք է ներկայացնեն Արցախյան պատերազմի մասնակից լոռեցի ազատամարտիկներին, նրանց առօրյան, կենցաղն ու ընտանիքը, ինչպես նաև արտացոլեն նրանց հուշերն ու մտորումները: Հեղինակի ստեղծագործական միտքը խրախուսվում է:
- Լուսանկարները պետք է լինեն անձամբ հեղինակի աշխատանքի արդյունքը: Կրկնօրինակված կամ համացանցից ներբեռնված լուսանկարները չեն դիտարկվելու:
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 10 լուսանկար:
- Աշխատանքները պետք է ներկայացվեն թվային տարբերակով` jpg, jpeg կամ png ձևաչափով: Մեկ լուսանկարի ծավալը չպետք է գերազանցի 3 mb-ը:

Լուսանկարին պետք է կցվեն հետևյալ տեղեկությունները.
- Լուսանկարչի անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը, հասցեն, հեռախոսահամարը,
- Լուսանկարի վերնագիրը,
- Լուսանկարի հակիրճ նկարագրություն, լուսանկարի հերոսի(ների) մասին համառոտ տեղեկություններ,
- Լուսանկարի ամսաթիվը/վայրը:

Աշխատանքները պետք է ուղարկել herosapatum@mail.ru էլեկտրոնային հասցեին:

Մրցույթի մասնակցության վերջնաժամկետ` 2014թ. նոյեմբերի 23:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև նոյեմբերի 30-ը: Լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն խրախուսական արժեքավոր մրցանակներով: Մրցույթի հաղթողների հայտարարման և մրցանակների հանձման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին` լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ:

Լրացուցիչ տեղեկատվություն
Մրցույթի համար ներկայացնելով աշխատանքները՝ մասնակիցները կազմակերպիչներին իրավունք են տրամադրում իրենց աշխատանքները հեղինակի անվան նշումով օգտագործել մրցույթի հանրայնացման նյութերում` զանգվածային լրատվամիջոցներում, տպագիր մամուլում և համացանցում, ինչպես նաև տարածել և հրապարակային ցուցադրել տեխնիկապես նախընտրելի այլ տարբերակներով:

«Հերոսապատում» ծրագրի շրջանակներում էլեկտրոնային բազա ստեղծելու նպատակով մրցույթից դուրս բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել լոռեցի ազատամարտիկների մասին պատմող, Արցախյան պատերազմի ընթացքում կատարված և թվայնացված լուսանկարներ` հակիրճ նկարագրությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել herosapatum@mail.ru էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (077) 07-08- 47 և (093) 31-06-08 հեռախոսահամարներով:


«Հերոսապատում» ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի աջակցությամբ: Ծրագիրը ներկայացվել է Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով:

Դիտումներ: 1265 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/12
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ