ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 17.02.2020, 17:17                   Ողջույն Հյուր




00:04
«ԷԿՈ ՊԱՏԱՐԱ» ՃԱՄԲԱՐ ԱՐՑԱԽՈՒՄ
                                                                     

«ԷԿՈ ՊԱՏԱՐԱ» ՃԱՄԲԱՐ ԱՐՑԱԽՈՒՄ


Joint Civic Education-ի EcoLab ազգային ծրագրի շրջանակներում, «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» (AYDC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ օգոստոսի 3 - 5 Պատարայի բնության գրկում կազմակերպվեց «Էկո Պատարա» Ճամբար:

Ճամբարի նպատակն էր`

   - էկոմտածելակերպի տարածում,
   - կայուն զարգացման գաղափարի սերմանում,
   - բնապատմական հուշարձանների խնամք ու ճանաչում,
   - բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում:

Ծրագիրը ղեկավարեցին պատմաբան և հասարակական գործիչ Ստեփան Գրիգորյանը և Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի բնապահպանական ծրագրերի համակարգող Տաթևիկ Ջհանգիրյանը:


Պատարա ձորակում գտնվում է 8 հուշարձանախումբ` վանքեր, եկեղեցիներ, գերեզմանոցներ, ամրոցներ, ինչպես նաև 7 բնական հուշարձան:

Ճամբարի ընթացքում կազմակերպվեցին դասախոսություններ, զրույց-սեմինարներ, բնապատմական հուշարձաների մաքրման աշխատանքներ և ստեղծագործական ազատ ժամանցային ծրագրեր` երաժշտական երեկոներ, մարզական և ազգային խաղեր:

«Էկո Պատարա»-ին մասնակցեցին Պատարայի, Աստղաշենի, Խանցքի, Դահրավի, Քոլատակի 16-25 տարեկան երիտասարդներ, ինչպես նաև բնապահպանական ծրագրերով հետաքրքրված ակտիվ ու ստեղծագործ երիտասարդներ այլ համայնքներից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի հրավերով ծրագրին մասնակցեցին նաև «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Երիտասարդական ակումբների դաշնություն» և «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մասնակիցների բոլոր ծախսերը հոգացել էին կազմակերպիչները:

Ծրագիրն իրականացվեց Joint Civic Education-ի, ԼՂՀ Փրկարար ծառայության և Պատարա համայնքի բարերարների աջակցությամբ:

Դիտումներ: 1262 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 4.9/37
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ