ՀԻՆԳՇԱԲԹԻ, 20.02.2020, 16:11                   Ողջույն Հյուր




04:01
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԶԵԿՈՒՄ

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԶԵԿՈՒՄ

  

Շարունակվում է «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության «Երիտասարդական ձեռներեցության զարգացում» ծրագիրը:

Ծրագրի առաջին փուլում Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Սպիտակ և Վանաձոր քաղաքներում Լոռու մարզպետարանի փնջային խորհրդակցություններին զուգահեռ Լոռու մարզի համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին և ներկայացուցիչներին ներկայացվել են «Երիտասարդական ձեռներեցության զարգացում» ծրագրի նպատակները, խնդիրներն ու գործողությունները:  

 

Համայնքների ներկայացուցիչների և ակտիվ երիտասարդների մասնակցությամբ  անց են կացվել հանրային քննարկումներ: Քննարկվել են համայնքների և երիտասարդների փոխկապակցված խնդիրները, ներկայացվել են երիտասարդական ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումներըը: Հետագա վերլուծության նպատակով վեր են հանվել երիտասարդների` ձեռներեցությամբ զբաղվելուն նպաստող և խոչընդոտող խնդիրները, լսվել են նրանց կարծիքներն ու առաջարկները: Հաշվի առնելով դրանք, լրամշակվել են   «Երիտասարդների գործարար հմտությունների զարգացում» դասընթացի թեմաները: 

 

Միջոցառումների մասին պատմող լուսանկարների շարքը` ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:


Դիտումներ: 1015 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/76
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ