ՇԱԲԱԹ, 29.02.2020, 11:32                   Ողջույն Հյուր




11:00
«ԻՆՁ ԷԼ Է ՄԱՅՐ ԾՆԵԼ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«ԻՆՁ ԷԼ Է ՄԱՅՐ ԾՆԵԼ»
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը «Ինձ էլ է մայր ծնել» ծրագրի շրջանակներում հայտարարում է լուսանկարչական աշխատանքների հավաքագրում

Ծրագրի նպատակն է՝ Հասարակության մեջ կոտրել երեխայի սեռով պայմանավորված հղիության վերաբերյալ առկա կարծրատիպերը և տեղեկատվական միջոցառումների միջոցով նպաստել հանրության մտածելակերպի փոփոխությանն ու գիտակցության որակական մակարդակի զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի պոլիկլինիկաներում կկազմակերպվի լուսանկարչական աշխատանքների թեմատիկ ցուցահանդես, որը կշարունակվի վիրտուալ տիրույթում՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ» ՀԿ կայքում:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ ներկայացնելով մինչև 5 լուսանկար՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելման թեմայով:

Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել youthcanal@rambler.ru և/կամ gabranik@yahoo.com լ. հասցեներին՝ նշելով կոնտակտային տվյալներ:

«Երիտասարդական ալիք» ՀԿ-ի «Ինձ էլ է մայր ծնել» ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

 

Դիտումներ: 768 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/1
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ