ՀԻՆԳՇԱԲԹԻ, 20.02.2020, 16:31                   Ողջույն Հյուր




12:00
«ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ» հետազոտական-ուսուցողական երիտասարդական ծրագիր

«ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ»

հետազոտական-ուսուցողական երիտասարդական ծրագիր

 

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» դրամաշնորհային ծրագիրը:

«Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» ծրագիրը իրականացվում է երեք փուլով՝

1.Հանրային քննարկումներ և ֆոկուս խմբեր,

2.Ուսուցողական դասընթաց,

3. «Համայնքային զարգացման միկրոծրագրերի» մրցույթ:

Հանրային քննարկումները և Ֆոկուս խմբերը անց են կացվում Լոռու մարզի 10 գյուղական համայնքներում: Քննարկվում են համայնքների և երիտասարդների փոխկապակցված խնդիրները, ներկայացվում են երիտասարդական ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը: Հետագա վերլուծության նպատակով երիտասարդների անմիջական մասնակցությամբ վեր են հանվում երիտասարդության խնդիրները, հաշվի են առնվում  նրանց բոլոր կարծիքներն ու առաջարկները:

«Երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացում» ուսուցողական չորսօրյա դասընթաց Վանաձորում: Կմասնակցեն 4-ական մասնակից Լոռու մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից և Վանաձորից՝ ընդհանուր թվով 24 մասնակից: Դասընթացը կվարի հմուտ փորձագետը: Կզարգացվեն անձնական, գործնական, ինքնաներկայացման, ինքնադրսևորման և հաղորդակցման կարողությունները, կուսուցանվեն կազմակերպչական, թիմային աշխատանքի, ծրագրերի մշակման և ներկայացման հմտություններ: Դասընթացի մասնակիցներին կներկայացվեն «Համայնքային զարգացման միկրոծրագրեր» մրցույթի պայմանները: Դասընթացին մասնակցության համար դիմողները պետք է՝

* լինեն 18 – 30 տարեկան,

* լինեն Լոռու մարզի բնակիչ,

* ունենան որոշակի կարողություններ և հմտություններ,

* լինեն ակտիվ և իրենց համայնքներում խնդիրների լուծմամբ հետաքրքրված,

մասնակցեն դասընթացի ամբողջ ընթացքին և պատրաստ լինեն համայնքային ծրագիր իրականացնել իրենց համայնքներում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և ուղարկել youthcanal@rambler.ru էլեկտրոնային հասցեով՝ մինչև ս/թ հուլիսի 25-ը: Դասընթացի մասնակցության մասին կտեղեկացվեն միայն մրցույթով ընտրված թեկնածուները:

«Համայնքային զարգացման միկրոծրագրեր» մրցույթին կմասնակցեն միայն համայնքային երիտասարդական խմբերը, որոնք կկազմավորեն և կղեկավարեն դասընթացի մասնակիցները` կիրառելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Այդ խմբերը կարող են ձևավորվել մեկ կամ մեկից ավելի/հարակից համայնքների երիտասարդներից:

Ֆինանսավորող, իրականացնող կազմակերպությունների, երիտասարդական կառույցների և մարզպետարանի ներկայացուցիչներից կձևավորվի հանձնաժողով, որը կքննարկի բոլոր հայտերը: Կֆինանսավորվի 5 միկրոծրագիր` յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամի չափով՝ համայնքի կողմից նվազագույնը 25,000 ՀՀ դրամ ֆինանսական ներդրման պարտադիր պայմանով:

Միկրոծրագրեր կիրականացվեն մարզի հինգ տարածաշրջաններից յուրաքանչյուրում՝ մեկ կամ մեկից ավելի/հարակից համայնքներում:
 

Դիտումներ: 1315 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 4.9/56
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ