ՀԻՆԳՇԱԲԹԻ, 20.02.2020, 16:03                   Ողջույն Հյուր




22:30
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐԸ

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»


«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ» ծրագրի  մեկնարկը: 

«Երիտասարդական տեղեկատվությունը երիտասարդների միջոցով» հետազոտական-ուսուցողական ծրագիրն ուղղված է Լոռու մարզի երիտասարդներին:

Ծրագրի նպատակն է` Լոռու մարզի գյուղական և քաղաքային համայնքների երիտասարդների մասնակցությամբ  և ժամանակակից մեդիա ռեսուրսների օգնությամբ նպաստել երիտասարդական տեղեկատվության տարածմանը և համագործակցության խթանմանը:

Խնդիրներն են`

- ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու որոշակի փորձ ունեցող երիտասարդների բացահայտում,
- գիտելիքների ուսուցանում և հմտությունների զարգացում,
- երիտասարդական տեղեկատվական գործիքների ստեղծում:

Ծրագիրը հարուստ է բազմաբնույթ միջոցառումներով`

* Հանրային քննարկումներ և ծրագրի իրազեկման միջոցառումներ Լոռու մարզի գյուղական համայնքներում,
* «Տեղեկատվության տարածման հմտությունների զարգացում» ուսուցողական դասընթաց Վանաձորում,
* «Լսելի դարձրու քո ձայնը» մրցույթ:

Ծրագրի մանրամասները` առաջիկայում:



«Երիտասարդական տեղեկատվությունը երիտասարդների միջոցով» ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագիրը ներկայացվել է Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով:

Դիտումներ: 784 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/13
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ