ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 17.02.2020, 17:08                   Ողջույն Հյուր




10:00
ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ը ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ը ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՄԱՂԹԵԼՈՎ ԱՄԵՆԱԽԵՆԹ ՈՒ ՀԱՄԱՐՁԱԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ:

ՈՒսանողները երիտասարդության ավանգարդն են, հիմնական գաղափարակիրն ու շարժիչ ուժը: ՈՒսանողական տարիներին են ձևավորվում նրանց մասնագիտական կարողությունները, հասարակական ու քաղաքացիական դիրքորոշումները

Ուսանողներին նվիրված օրվա ընդունման պատմությունը կապված է Երկրորդ համաշխարհայինի տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ:

1939թ. Նոյեմբերի 17-ին գերմանական զորքերը օկուպացված Չեխիայում դաժանորեն ճնշեցին ուսանողների բողոքի ալիքը: Այդ օրը ֆաշիստները ձերբակալեցին և համակենտրոնացման ճամբարներ ուղարկեցին 1,200-ից ավելի ուսանողների և դասավանդողների: Իննը ուսանողների և ուսանողական շարժման ակտիվիստների առանց դատ ու դատաստանի գնդակահարեցին բանտում: Հիտլերի հրամանով մինչև պատերազմի ավարտը փակվեցին չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները:

1941թ. Նոյեմբերի 17-ին ուսանողների համաշխարհային կոնգրեսում որոշվեց այդ օրը նշել որպես Ուսանողի օր: Իսկ 1946 թ. նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացվող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը պաշտոնապես հռչակեց Ուսանողության միջազգային օր:

 

Դիտումներ: 1907 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/8
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ