ՇԱԲԱԹ, 29.02.2020, 11:24                   Ողջույն Հյուր




01:00
ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ը ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ը ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է բոլոր երիտասարդներին` ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ առթիվ

1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի ժամանակ առաջարկվեց նշել Երիտասարդության օրը։ 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր, իսկ աշխարհում առաջին անգամ պաշտոնապես այն նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին:

Ակտիվ երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի հզորության գրավականն ու հիմքն է: Առանց մտածող, պատասխանատու և նախաձեռնող երիտասարդության անհնար է պատկերացնել վաղվա օրը, յուրաքանչյուր պետության ծաղկումն ու զարգացումը:

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը ջերմորեն շնորհավորում է բոլոր երիտասարդներին` միջազգային օրվա առթիվ: Մաղթում ենք վճռականություն, կամք և նպատակասլացություն։ Երիտասարդությունն ուժեղ է, երբ համախմբված ու միասնական է, երբ ճիշտ և ի շահ հայրենիքի ամրապնդման է օգտագործում սեփական ներուժը:

 

Դիտումներ: 537 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 5.0/11
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ