ՇԱԲԱԹ, 29.02.2020, 11:45                   Ողջույն Հյուր




10:00
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ը ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ  ԲՈԼՈՐ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ  ՕՐՎԱ  ԱՌԹԻՎ

Մաղթում  ենք  առողջություն  և  լավատեսություն, կամք  և  պատակասլացություն, աշխատանք  և  բարեկեցություն:

1945թ. նոյեմբերի 10-ին Լոնդոնում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձևավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Համաժողովից հետո նոյեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր:

Յուրաքանչյուր երկրի հզորության հիմնասյունը ակտիվ, պատասխանատու և նախաձեռնող երիտասարդությունն է: Իսկ անսահման հույսն ու էնտուզիազմը  երիտասարդ մարդկանց ամենամեծ հարստությունն  են:

Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է բոլոր երիտասարդներին: Մաղթում ենք առողջություն և լավատեսություն, կամք և նպատակասլացություն, աշխատանք և բարեկեցություն:

 
Դիտումներ: 1483 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Վարկանիշ: 4.9/18
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ